fbpx

Տուխելի մղձավանջային գիշերը. Նեյմարն ու Մբապեն շարքից դուրս են մնացել

ՊՍԺ-ի երկու առաջատարները՝ Նեյմարն ու Մբապեն վնասվածքներ են ստացել՝ իրենց հավաքականների կազմում խաղալիս, հայտնում է Bleacher Report-ը:

Բրազիլացի Նեյմարը Կամերունի հետ ընկերական խաղում վնասվածք է ստացել մեկնարկից ընդամենը 6 րոպե անց և անմիջապես փոխարինվել է: Նա ձգել է ազդրի մկանները:

Կիլիան Մբապեն ևս փոխարինվել է վնասվածքի պատճառով Ուրուգվայի դեմ խաղում: Նրա մոտ էլ խնդիրներ են առաջացել ուսի հետ:

Երկու ֆուտբոլիստների մոտ էլ դեռևս վնասվածքների լրջության մասին տեղեկատվություն չկա: Այնուամենայնիվ, սա չափազանց վատ լուր է Թոմաս Տուխելի համար, քանի որ ընդամենը 8 օր անց ՊՍԺ-ն վճռորոշ հանդիպում ունի Չեմպիոնների լիգայում՝ «Լիվերպուլի» դեմ:

4 խաղից հետո թիմը 3-րդ տեղում է 5 միավորով, «Նապոլին» ու «Լիվերպուլն» ունեն 6-ական, ուստի պարտությունն այդ խաղում կարող է փարիզցիներին դուրս թողնել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն պայքարի է դուրս եկել Մեսիի և Ռոնալդուի հետ

Ոչինչ բացառված չէ. Նեյմարի հոր հայտարությունը ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ն հաղթանակ կորզեց «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (տեսանյութ)

Նեյմար․ «Նրանք, ովքեր Ֆրանսիայի առաջնությունը թույլ են համարում, սխալվում են»

60 մլն ֆունտ Գենդուզիի համար․ ՊՍԺ-ն փոշմանել է

Մբապեն ինքնատիպ ու յուրահատուկ մարզաշապիկ է ստացել ՊՍԺ-ի կողմից (լուսանկար)

Սուլշեր․ «Յունայթեդը» պանիկայի մեջ չի ընկնի ՊՍԺ-ին պարտվելու պատճառով»

Օզիլը ձմռանը մերժել է վարձավճարով ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը

Մոուրինյո․ «Նեյմարը լավագույն բրազիլացին չէ Պելեից հետո, չպետք է մոռանալ Ռոնալդոյին ու Ռիվալդոյին»

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

Նեյմարի բժիշկն ասել է, թե երբ բրազիլացին կարող է վերադառնալ խաղադաշտ

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Հայտնի է, թե ինչու է «Բավարիան» հրաժարվել Ռաբիոյին գնելու մտքից

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Կուրտուան, Վերատին ու ևս 2 ֆուտբոլիստ հավակնում է ՉԼ-ի շաբաթվա խաղացող մրցանակին