Զվարճալի դրվագ. Տուխելը սխալ է արտասանում Ասպիլիկուետայի անունը, Պուլիշիչը ուղղում է նրան (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Զվարճալի դրվագ. Տուխելը սխալ է արտասանում Ասպիլիկուետայի անունը, Պուլիշիչը ուղղում է նրան (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Չելսին» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ։

Դա գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելի առաջին հանդիպումն էր լոնդոնյան թիմի ղեկին։ Ընդմիջմանը զվարճալի միջադեպ է տեղի ունեցել. Տուխելը իր մոտ է կանչել թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետային՝ ձայն տալով «Ազպլի» ու սկսել հրահանգներ տալ, պահեստայինների նստարանին հայտավորված Քրիստիան Պուլիշիչը նկատել է, որ նորանշանակ մարզիչը սխալ է արտաբերում իր թիմակցի անունը ու ուղղել մարզչին։

«Ասպիլիկուետայի նման ֆուտբոլիստը ունենալը, պարզապես հիանալի է, քանի որ նախ և առաջ ես երկրպագու եմ, ֆուտբոլ եմ սիրում մանկուց։ Իհարկե, շատ լավ եմ ճանաչում Քրիստիանին ու գիտեմ, թե նա ինչի է ունակ, նա մեծ աշխատանք է կատարել։ Արդար չէր նրան թողնել պահեստայիններին նստարանին ու նրան ասացի, որ գիտեմ, թե ինչ կարող է տալ նա թիմին փոխարինման մտնելուց հետո, դա էր իմ որոշման պատճառը։Նա հիանալի աշխատեց։ Իսկ ընդմիջմանը ինձ ասաց. «հեյ մարզիչ, դու սխալ ես արտասանում Ասպիի անունը»։ Նա օգնեց ինձ այդ հարցով, այդ պատճառով էլ մենք ծիծաղում էինք»,-պատմել է Տուխելը։

Tuchel calls Azpilicueta ‘Azpli’ and Pulisic corrects him from r/soccer

Տուխելը 2 ռեկորդի հեղինակ է դարձել «Չելսիի» ղեկին նորամուտի խաղում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: