-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լեյպցիգ
Պարի Սեն-Ժերմեն
0 - 1 Անխել դի Մարիա - 6`
1 - 1 Քրիստոֆեր Նկունկու - 41`
2 - 1 Էմիլ Ֆորսբերգ - 57`
Կարմիր Քարտ Իդրիսա Գեյե - 69`
Կարմիր Քարտ Պրեսնել Կիմպեմբե - 95`
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի շրջանակում «Նանտի» դեմ կայացած հանդիպմանը վնասվածքի պատճառով փոխարինվել է:
Երիտասարդ ֆրանսիացին փարիզյան ակումբի մեկնարկային կազմում էր ու մինչև փոխարինումը՝ 74-րդ րոպեն դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով թիմի՝ խոշոր հաշվով հաղթանակին(3-0):
Խաղից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Մբապեի վնասվածքին՝ ասելով, որ փոխարինումը մեծ հաշվով վնասվածքից խուսափելու համար էր:
«Մբապեի պարագայում կարծում եմ՝ ոչ թե վնասվածք էր, այլ ավելի շատ հոգնածության նշան: Նա շատ հարվածներ ստացավ, իսկ զգուշություն պետք է»,- ասել է Տուխելը «Canal+»-ի հետ զրույցում:
Նշենք, որ ՊՍԺ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 4-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Գերմանիայում մրցելով «Լայպցիգի» հետ: Լիգա 1-ի շրջանակում Տուխելի սաներն իրենց հաջորդ խաղը կանցկացնեն նոյեմբերի 7-ին՝ ընդունելով «Ռենին»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո