Թուրքիայում ֆուտբոլիստը 5 րոպեում 2 անգամ վրիպել է 11-մետրանոցից (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Թուրքիայում ֆուտբոլիստը 5 րոպեում 2 անգամ վրիպել է 11-մետրանոցից (տեսանյութ)

Թուրքական «Գազիանտեպսպորի» հարձակվող Մուխամեդ Դեմիրը «Ռիզեսպորի» հետ խաղում 5 րոպեի ընթացքում 2 անգամ վրիպել է 11 մետրանոցից: 57-րդ րոպեին նա հարվածել է դարպասաձողին, իսկ 62-րդին գնդակն ուղարկել տրիբունա:

Ուշագրավ է այն, որ թիմի գլխավոր մարզիչ Մարիուս Չումուդիկեն 2-րդ 11-մետրանոցից առաջ ցույց է տվել, որ հարվածը այլ խաղացող պետք է իրացնի, սակայն Դեմիրը կրկին վերցրել է գնդակն ու ինքը հարվածել: Ուղիղ 4 րոպե անց նա փոխարինվել է:

Չնայած այս պատահարին՝ «Գազիանտեպսպորը» հաղթել է 2-0 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: