-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարներին խնդրել է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոգբան ևս դեմ չէ վերադառնալ Թուրին: Ֆրանսիացին այնքան էլ լավ իրավիճակում չէ «Մանչեսթեր Յունայթեդում». թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ ինքը չի կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել ու գտնել իրեն թիմում: Նշվում է նաև, որ Պոգբան լավ հարաբերությունների մեջ է «Յուվեի» պաշտպան Մատեյս դե Լիխտի հետ, որի գործակալը Մինո Ռայոլան է՝ Պոգբայի գործակալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբային ցանկանում է գնել նաև «Ռեալը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո