«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին - VNews
Բաժիններ

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Հարձակվող Լուիս Սուարեսը, որը «Բարսելոնայից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», շնորհակալություն է հայտնել իր ընկեր, կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսիին, որը հրաժեշտի խոսքով ավելի վաղ դիմել էր ուրուգվայցուն:

«Շնորհակալությո՛ւն, ընկե՛րս, քո խոսքերի համար, բայց շնորհակալություն նաև նրա համար, որ դու այնպիսին ես, ինչպիսին կաս, նրա համար, ինչպիսին դու առաջին իսկ օրվանից եղել ես ինձ ու ընտանիքիս նկատմամբ:

Միշտ շնորհակալ եմ լինելու Մեսի-մարդուն՝ ընկերասեր և զգացմունքային, քանի որ բոլորը ճանաչում են միայն Մեսի-ֆուտբոլիստին: Մի՛ մոռացիր, որ ես ասել եմ քեզ․ «Շարունակի՛ր հաճույք ստանալ և ապացուցել, որ դու համար մեկն ես, և թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել այն հսկային, ինչպիսին դու ես ակումբի և ֆուտբոլային աշխարհի համար:

Շատ եմ սիրում քեզ, իմ ընկե՛ր, և մենք կարոտելու ենք ձեզ հինգիդ (Մեսիին, նրա կնոջը և 3 երեխաներին՝ խմբ․)»,- գրել է Սուարեսն ինստագրամյան իր էջում:

Հիշեցնենք՝ Մեսին «Բարսելոնան» լքելու խնդրանքով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիմել էր ակումբի ղեկավարությանը, սակայն նախագահ Խոսեպ Բարտոմեուն մերժողական պատասխան էր տվել:

Նեյմարը մեկնաբանել է Մեսիի աղմկոտ գրառումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է, թե ով կսպասարկի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

«Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է». Վենգեր

Մեսին կրկնել է Ռայան Գիգսի պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում

17-ամյա Պեդրին Չեմպիոնների լիգայում նորամուտի գոլից հետո տաքսիով է վերադարձել տուն

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի 4 ֆուտբոլիստի հետ

Անսու Ֆատին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» առանց լուրջ խնդրի հաղթեց «Ֆերենցվարոշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Կուման. «Մեսին կարող է ավելի լավ խաղալ»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը