Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ - VNews
Բաժիններ

Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Ararat Armenia vs Saburtalo 23 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:22

-

-

Կկրկնի՞ «Արարատ-Արմենիան» իր լավագույն արդյունքը եվրագավաթներում

Այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» Կիպրոս հանդիպումով հայկական ակումբները կսկսեն իրենց ելույթները ֆուտբոլի եվրագավաթների 2020/21թթ. հերթական խաղարկությունում: Ի տարբերություն նախորդ տարիների մրցաշարերի, կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրագավաթների նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ են միմյանց հետ մրցելու: Ուստի սեփական դաշտի գործոնը զգալի դեր է խաղալու, մրցակցությունն էլ ավելի թեժ է լինելու:

«Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Անցյալ տարի թիմի նորամուտը եվրոպական մրցասպարեզում պարզապես հիանալի էր: Վարդան Մինասյանի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չկարողանալով հաղթահարել շվեդական ԱԻԿ-ի արգելքը (2-1, 1-3), «Արարատ-Արմենիան» պայքարը շարունակեց Եվրոպա լիգայում:

Այդ մրցաշարում Հայաստանի չեմպիոնը մեծ հաջողության հասավ: Հաջորդաբար պայքարից դուրս մղելով Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսին» (2-0, 2-1) և Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1-2, 2-0), «Արարատ-Արմենիան» մտավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ՝ դառնալով նման հաջողության հասած հայկական միակ ակումբը:

Ararat Armenia vs Saburtalo 3 960x640 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Այդ փուլում մեր թիմի մրցակիցը Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժն» էր: Ցավոք, «Արարատ-Արմենիան» չկարողացավ օգտվել Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորությունից: Երևանյան մրցախաղում ունենալով մեծ առավելություն, Վարդան Մինասյանի սաները հաղթեցին միայն մեկ գնդակի տարբերությամբ (2-1):

Մրցակցի հարկի տակ կայացած պատասխան հանդիպման առաջին խաղակեսը ևս հաջող դասավորվեց «Արարատ-Արմենիայի» համար: Արդեն 21-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն կարող էր բացել հաշիվը, սակայն չիրացրեց 11մ հարվածը: Ինչպես պարզվեց հետագայում, այդ վրիպումը ճակատագրական եղավ թիմի համար: Այնուամենայնիվ, 3 րոպե անց Մաիլսոն Լիման խոցեց մրցակցի դարպասը: Սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը 2 անգամ գրավեցին Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում էլ ավելի դիպուկ գտնվելով, «Արարատ-Արմենիային» զրկեցին բաղձալի ուղեգրից:

«Օմոնիան» 2-րդ անգամ է Հայաստան ժամանել

Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան» 4 տարի անց կրկին մրցավեճի կբռնվի Երևանում: Թիմի առաջին այցը Հայաստան հաջող էր: 2016թ. հունիսի 30-ին «Օմոնիան» «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում Մեթ Դերբիշիրի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր «Բանանցին»:

77808 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Մեկ շաբաթ անց Նիկոսիայում կայացած պատասխան խաղում «Բանանցի» հարձակվող Ացամազ Բուրաևը վերականգնել էր դիմակայության հավասարակշռությունը: Սակայն լրացուցիչ ժամանակում «Օմոնիան» 4 անպատասխան գնդակ էր խփել ու հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել:

Ընդհանրապես Կիպրոսի թիմերի հետ հայկական ակումբները շատ անհաջող են հանդես եկել եվրագավաթներում՝ 5 անգամ էլ հաջորդ փուլի ուղեգիրը զիջելով մրցակցին: Կիպրոսի 3 ակումբների հետ մրցավեճի բռնված հայկական 4 թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած 10 հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ են տոնել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 8 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 4-23 է:

26269711454 b583a328e9 k e1466933322539 1 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Միակ հաղթանակը 1996/97թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում տոնել է Աբովյանի «Կոտայքը»՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով ԱԵԿ-ին, որի հետ պատասխան խաղում 5 անպատասխան գնդակ է ընդունել:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Կիպրոսի առաջնությունը մարտին անավարտ էր մնացել: Ուժեղագույն վեցյակի մրցաշարն այդպես էլ չանցկացվեց: Առաջին փուլի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում էր «Օմոնիան», որը 22 հանդիպումներում 43 միավոր էր վաստակել: Նույնքան միավոր ունեցող «Անորտոսիսի» հետ անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ (0-0, 1-0) «Օմոնիան» չեմպիոն հռչակվեց: Նոր մրցաշրջանը Կիպրոսում մեկնարկելու է օգոստոսի 21-ին: «Օմոնիան» մեկնարկային խաղն անցկացնելու է հաջորդ օրը՝ հյուրընկալվելով «Պաֆոսին»:

«Նոան» նորամուտը կնշի, «Շիրակը» եռամյա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս կգա

Օգոստոսի 27-ին հայկական 3 ակումբներ՝ «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը» կսկսեն իրենց ելույթները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում: Այս եռյակից առաջինը մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր «Նոան», որն իր նորամուտը կնշի եվրագավաթներում՝ դառնալով այդ մրցաշարերին մասնակցած հայկական 18-րդ ակումբը: Իգոր Պիկուշչակի սաները կհյուրընկալվեն Ղազախստանի առաջնության արծաթե մրցանակակիր «Կայրաթին»: Վերջինս եվրագավաթներում 2-րդ անգամ է մրցելու հայկական թիմի հետ: 2015/16թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Կայրաթին» հաջողվել էր պայքարից դուրս մղել եվրագավաթներում նորամուտը նշած «Ալաշկերտին» (3-0, 1-2):

alashkert 770x510 2 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գարուն-աշուն մրցակարգով անցկացվող Ղազախստանի ընթացիկ առաջնությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդամենը 4 տուր է կայացել, սակայն «Կայրաթը» մեկ խաղ ավելի է անցկացրել՝ 5 խաղում վաստակած 12 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Ընդ որում մեկնարկային 2 տուրերը կայացել էին մարտին, որից հետո առաջնությունն ընդհատվել էր և միայն հուլիսի 1-ին էին տեղի ունեցել 3-րդ տուրի հանդիպումները, որից հետո կրկին կարանտին էր հայտարարվել:

Առաջնությունը կրկին վերսկսվել է միայն օգոստոսի 18-ին: Այդ օրը «Կայրաթը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Կասպիին»: Բացառված չէ, որ «Կայրաթի» ֆուտբոլիստների մոտ զգացնել տա խաղային պրակտիկայի պակասը:

«Կայրաթում» բացի Կամո Հովհաննիսյանից, մեր ֆուտբոլասերներին ծանոթ է նաև սերբ Ռադե Դուգալիչը, որը 2014/15թթ. առաջնությունում հանդես է եկել «Ուլիսում»:

98287936 2834097860036174 5249797500096741376 o 960x640 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Ալաշկերտը» մրցավեճի է բռնվելու Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի հետ՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Ռենովային»: Մակեդոնացիների հետ առաջին դիմակայությունը շատ հաջող էր «Ալաշկերտի» համար, որն անցյալ տարի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում 2 հանդիպումներում էլ վստահ հաղթանակներ տոնեց «Մակեդոնիայի» նկատմամբ (3-1, 3-0):

Հյուսիսային Մակեդոնիայի 2019/20թթ. առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ էր մնացել: «Ռենովան» անցկացրած 23 հանդիպումներում վաստակած 31 միավորով ընթանում էր 4-րդ հորիզոնականում: Օգոստոսի 8-ին մեկնարկած երկրի ընթացիկ առաջնությունում «Ռենովան» 2 խաղերն էլ ավարտել է ոչ-ոքի և 2 միավորով 12 թիմերի մրցավեճում զբաղեցնում է 9-րդ տեղը: «Ռենովան» առաջին անգամ է մրցելու հայկական ակումբների հետ:

«Ալաշկերտը» 6-րդ տարին անընդմեջ հանդես կգա եվրագավաթներում: Նախորդ բոլոր 5 խաղարկություններում էլ ալաշկերտցիներին հաջողվել է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ընդ որում 2018/19թթ. խաղարկությունում «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ անհաջողության մատնվելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, հաղթահարել է Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը:

Alashkert vs Sutjeska 15 960x640 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան ունի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Եռամյա ընդմիջումից հետո «Շիրակը» կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս կգա՝ հյուրընկալվելով ռումինական «Ստյաուային», որի հետ անցյալ տարվա Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի մրցավեճում «Ալաշկերտը» դուրս էր մնացել հետագա պայքարից (0-3, 3-2), թեև հաղթել էր մրցակցի հարկի տակ: Ցավոք, հանգամանքների բերումով, «Շիրակն» այս անգամ իր ուժեղագույն կազմով չի ներկայանալու եվրոպական ֆուտբոլի հերթական ստուգատեսին, որը թիմի համար 16-րդն է: Առայժմ շիրակցիներին 4 անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Ինչպես և «Շիրակը», «Ստյաուան» էլ Ռումինիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ 26 խաղում վաստակելով 44 միավոր: Սակայն ի տարբերություն «Շիրակի», «Ստյաուան» հաջող է հանդես եկել երկրի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով պատվավոր մրցանակը: Ռումինիայում ֆուտբոլային նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 21-ին: Հաջորդ օրը մեկնարկային տուրում «Ստյաուան» հյուրընկալվելու է «Աստրային»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Կիսաեզրափակիչ. «Ալաշկերտ» – «Նոա» խաղի մեկնարկային կազմերն ու ուղիղ հեռարձակումը

Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

ՈՒԵՖԱ-ն փոխեց Չեմպիոնների լիգայի ձևաչափը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Սուպերլիգայի 12 ակումբ հնարավոր է զրկվի ազգային առաջնություններում մասնակցությունից

ՈւԵՖԱ-ն շուտով կհայտարարի՝ կդադարեցվե՞ն այս տարվա ՉԼ և ԵԼ խաղարկությունները, թե՞ ոչ

«Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են հրաժարվել հնարավոր պարգևավճարներից

Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

Սուլշեր․ «Լավ ենք ճանաչում Մխիթարյանին, Ջեկոյին և Սմոլինգին»

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

#VNews_podcast. Ամփոփում ենք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչը

«Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը