Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Ararat Armenia vs Saburtalo 23 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:45

-

-

Աննախադեպ արդյունք եվրագավաթներում

Եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության 26-ամյա պատմության մեջ հայկական ակումբների համար նախորդ մրցաշրջանն ամենահաջողն էր, որը նշանավորվեց նոր նվաճմամբ: Առաջին անգամ հայկական թիմերին («Արարատ-Արմենիա») հաջողվեց հասնել մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Մինչ այդ մեր թիմերի լավագույն արդյունքը գրանցվել էր 2018/19թթ. մրցաշրջանում, երբ միանգամից երկու ակումբներ՝ «Ալաշկերտն» ու «Փյունիկը» հասել էին մինչև Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ:

Pyunik vs Shkupi26 960x640 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Նոր մարտահրավեր հայկական 9-րդ ակումբի մարզաշապիկը կրած Գևորգ Կասպարովին

Եվրագավաթների 2019/20թթ. խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին անցկացրին ռեկորդային թվով հանդիպումներ (20), որոնցում տոնեցին առավելագույն հաղթանակներ՝ 10, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 8 պարտություն, խփեցին ռեկորդային թվով գոլեր (29), բաց թողեցին 37 գոլ:

Բոլորից արդյունավետ գործեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոն, որը 4 գնդակով կրկնեց եվրագավաթների մեկ խաղարկությունում «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանի ռեկորդային ցուցանիշը:

Թվեր և փաստեր

Թեև առանձին հաջողություններին, եվրագավաթներում հայկական ակումբների ելույթների ընդհանուր վիճակագրությունը բավական տխուր է: Անցկացրած 252 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել են ընդամենը 52 հաղթանակ, 42 խաղ ավարտել են ոչ-ոքի, 158-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 190 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 475 գնդակ:

ararat armenia dudelange europa league 32 960x674 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Եվրագավաթներում խփած 190 գոլերի հեղինակներ են դարձել մեր թիմերի 121 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակից թիմերի երկու խաղացողներ՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Եվրագավաթներում բոլորից արդյունավետ է գործել շիրակցի Արարատ Հարությունյանը՝ խփելով 5 գոլ: 4-ական գնդակ են խփել Արամ Հակոբյանը, Արսեն Ավետիսյանը, Ուրոշ Նենադովիչը, Պետրոս Ավետիսյանը և Անտոն Կոբյալկոն: 3-ական գոլի հեղինակ են դարձել Արմեն Սանամյանը, Արմեն Շահգելդյանը, Ռաֆայել Նազարյանը, Արման Քարամյանը, Արշակ Ամիրյանը, Ֆոֆանա Բեկոն, Վիուլեն Այվազյանը, Ժան-Ժակ Բուգուհին, Նորայր Գյոզալյանը, Էդգար Մանուչարյանը և Արթուր Միրանյանը:

Եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով (32) ռեկորդակիրն Աղվան Մկրտչյանն է: Նրանից մեկ խաղ պակաս է անցկացրել «Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը: Լավագույն եռյակը 28 խաղով եզրափակում է «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:

Alashkert vs Cluj 12 960x640 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի լավագույն գոլերի եռյակը (տեսանյութ)

Մարզիչներից եվրագավաթներում առավել հաճախ՝ 20-ական անգամ իրենց սաների գործողությունները ղեկավարել են Վարդան Մինասյանն ու Վարդան Բիչախչյանը: Առավել հաջողակ են գտնվել Վարդան Բիչախչյանն ու Աբրահամ Խաշմանյանը, որոնց գլխավորությամբ «Շիրակն» ու «Ալաշկերտը» 4-ական անգամ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել: Վարդան Մինասյանին և Արկադի Անդրեասյանին դա հաջողվել է 3-ական անգամ:

Անդրեյ Տալալաևին, Ալեքսանդր Տարխանովին և Վարդան Մինասյանին մեկական անգամ հաջողվել է իրենց սաների հետ եվրագավաթների մեկ խաղարկությունում միանգամից երկու փուլի արգելք հաղթահարել:

Աբրահամ Խաշմանյանը ռեկորդակիր է եվրագավաթներում իր սաների հետ տոնած հաղթանակների քանակով՝ 7: Վարդան Մինասյանի գլխավորած թիմերը 6 անգամ են վայելել հաղթանակի բերկրանքը:

download 7 - Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

VNews.am-ը ներկայացնում է հայկական թիմերի ցուցանիշները եվրագավաթների մրցաշարերում:

ԹիմերԽՀՈՊԳՄ%
1. «Փյունիկ»6017123157-1066335
2. «Ալաշկերտ»2285922-332943,9
3. «Շիրակ»38692327-652723,6
4. «Միկա»26381514-391721,7
5. «Արարատ-Արմենիա»850313-101562,5
6. «Բանանց»28432118-641517,8
7. «Արարատ»22421615-421421,2
8. «Կոտայք»42024-8650
9. «Գանձասար Կապան»1220108-27616,6
10. «Զվարթնոց»21013-6350
11. «Ուլիս»80261-1128,3
12. «Էրեբունի-ՀՄՄ»20111-7116,6
13. «Կիլիկիա»20021-800
14. «Լեռնագործ» Երևան20021-900
15. «Սպարտակ»40040-800
16. «Ցեմենտ»60063-1500
17. «Երևան»60062-1700
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Միկիտա Տատարկով․ «Կապ չունի՝ չեմպիոնի՞, թե՞ հետնապահի դեմ ենք խաղում, նպատակը հաղթանակն է» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Եթե թիմը գոլ չի խփում, դա հարձակվողների խնդիրն է» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Տխուր ենք, որ չենք հաղթել, որովհետև մեր շանսերը ավելի մեծ էին» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Պաշտպանությունում լավ ենք գործում, հարձակվողն է պակասում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան․ «Արդյունքները գարնանային հատվածում լավը չեն, բայց խաղային առումով առաջընթաց ունենք» (տեսանյութ)

Գեղամ Հարությունյան․ «Ամբողջ ուժով մարզվում եմ ու հուսով եմ՝ մոտ ապագայում ավելի շատ օգուտ կտամ «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այսօր խաղադաշտում շատ վատ տեսք ունեինք» (տեսանյութ)

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ․ «Նոան» գլխավորեց աղյուսակը «Շիրակի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Անկախ եղանակային պայմաններից. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի պրոմոն (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)