«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով - VNews
Բաժիններ

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

Աշխարհի ամենամասսայական սպորտաձևի մասին առաջին հիշատակումները գալիս են հեռավոր 19-րդ դարի կեսերից։ Մոտ 30 տարի խոլեք մարդիկ կանոններ էին մշակում, անուն էին հորինում սպորտաձևի համար։ Ի վերջո, որոշվեց անունը դնել «ֆուտբոլ»։ Ժամանակի ընթացքում, տարբեր խելքոներ առաջարկում էին այս կամ այն նորամուծությունը, որը ֆուտբոլը կդարձնի առավել գրավիչ ու հետաքրքիր։ 1920-ական թվականներին, Անգլիայի առաջնությունն արդեն բուռն ընթացքի մեջ էր, թիմերն ունեին բազմահազար երկրպագուներ։ Սակայն խաղերի ժամանակ ֆաները պարզապես դժվարում էին հասկանալ՝ ով է գնդակով, ով ում է դիմավորում պաշտպանությունում, ով է գրոհում, ով՝ պաշտպանվում։

Օգնության հասան մայրաքաղաքային երկու թիմերը։ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին «Չելսիի» և «Արսենալի» ֆուտբոլիստները միաժամանակ հանդիպումներ անցկացրին։ Դրանք դարձան պատմական, որովհետև առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ թիմի խաղացողների մարզաշապիկների թիկունքին գրված են եղել թվեր։ Այս նորարարության համար պարտական ենք «զինագործների» այդ ժամանակների գլխավոր մարզիչ Հերբերտ Չեմպմենին։ Հենց նրա հորդորով ֆուտբոլիստները ստացան իրենց համարները խաղադաշտում։

Սակայն այս որոշումը երկար քննարկման առիթ դարձավ։ Անգլիական մյուս ակումբները դեմ էին արտահայտվում այս որոշմանը՝ պատճառաբանելով, որ դա կապված է լուրջ ծախսերի հետ։ Մարզաշապիկների վրա թվեր գրելու համար անհրաժեշտ էր դիմել կարի ֆաբրիկաներին, որոնց աշխատանքն այն տարիներին ամենաբարձր գինն ուներ։ Սակայն ժամանակի ընթացքում գաղափարի ջատագովների բանակը մեծացավ, իսկ 1939 թվականին Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիան ընդունեց որոշումը. «բոլոր ակումբները պարտավոր են ներկայանալ հանդիպմանը՝ մարզաշապիկների թիկունքին թվերը կարված»։ Սակայն, կանոնը լիարժեք գործածել հենց սկզբից չհաջողվեց. երկրորդ աշխարհամարտը խառնեց բոլորի խաղաքարտերը, բայց հիմքը դրված էր։

Ինչպես գրեթե միշտ է լինում, ՖԻՖԱ-ն/ՈւԵՖԱ-ն կողքից են հետևում, ինչպես են զարգանում իրադարձությունները, երբ ինչ-որ նախագծի կամ երևույթի նկատմամբ ունենում են որոշակի հետաքրքրություն։ Նույնը եղավ այս պարագայում։ Կառույցների աշխատակիցները մոտ 20 տարի հետևել են, հաշվարկել են, լսել են տարբեր մարդկանց կարծիքն ու այդ ամենի հանրագումարում որոշել են կիրառել այդ նորարարությունը միջազգային մրցաշարերի, մասնավորապես աշխարհի առաջնության ժամանակ։ Առաջին Մունդիալը, որի ժամանակ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել՝ թիկունքին խաղահամարը գրված, 1950 թվականի՝ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունն է։

Հետաքրքիր է, բայց այդքան տարի մտածելուց ու տանել-բերելուց հետո որևէ մեկը չփայլեց օրիգինալությամբ. յուրաքանչյուր ֆուտբոլիստի բաժին էր հասնում այն համարը, որ դիրքում որ նա հանդես էր գալիս։ Դարպասապահը ստանում էր, օրինակ «1» համարը, իսկ «11» համարով խաղում էր հիմնականում ձախ հարձակվողը։ Պաշտպաններին շնորհվում էր հիմնականում «2», «3», «4» համարը, իսկ մյուսները բաշխվում էին կիսապաշտպանների ու հարձակվողների միջև։ Քանի որ 50-ականներին գրեթե բոլոր թիմերը խաղում են «W» հարձակման ձևով, կիսապաշտպանները գրեթե միշտ կրում էին «5» և «6» համարները, «7»-ից սկսած՝ հարձակվողները։

Բնականաբար, որտեղ հիմնական կազմի 11 ֆուտբոլիստներն իրենց համարներով, այնտեղ էլ փոխարինողները՝ 12 համարից սկած։ Նման մտահանգման ֆուտբոլային չինովնիկները եկան այն բանից հետո, երբ կազմակերպվեց ընկերական հանդիպում, երբ թիմերից մեկին բաժին էին հասել 1-11 թվերը, իսկ մյուսին՝ 12-22։ Բայց ի վերջո, այդ գաղափարը քչերին դուր եկավ։ Քանի որ ֆուտբոլիստները սնահավատ ժողովուրդ են, ընդունվեց չգրված օրենք, որ ոչ մի թիմ «13» համարի մարզաշապիկով ֆուտբոլիստ չի ունենալու։ Հետագայում այդ օրենքն, իհարկե, խախտվեց, բայց օրինակ այլ սպորտաձևերում այդ համարը շարունակում է «համարվել» անհաջողակ (երկար տարիներ Ֆորմուլա 1-ում պիլոտներին ու իրենց մեքենաներին չի տրվում «13» համարը)։

«Պատառոտված նորաձևությու՞ն, թե՞ առողջության հարց». Ինչու են ֆուտբոլիստները խաղում պատռված գուլպաներով

Սկզբնական շրջանում, ֆուտբոլիստները խաղում էին պատահական համարներով։ Սովորաբար, ֆուտբոլիստներին համարները բաժանում էր թիմի ադմինիստրատորը, որը պարտավոր էր հանդիպման պաշտոնական պատվիրակներին հանձնել իր թիմի հայտացուցակը։ Ժամանակի ընթացքում, ֆուտբոլիստները սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել թվերին ու համարներին։ Այդպես, ակումբային մակարդակի վրա առանձին ֆուտբոլիստներ ամեն խաղից առաջ սկսեցին ստանալ միևնույն համարը։ Իսկ հավաքականների մրցավեճերում խաղացողները հիմնականում խաղում են տարբեր համարներով (խոսքը գնում է ընկերական հանդիպումների մասին)։

1958 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հայտնությունը դարձավ Պելեն։ 17-ամյա պատանին գերեց բոլոր երկրպագուներին իր անհավանական հասուն խաղով, իսկ եզրափակիչում նրա խփած գնդակը տանտերերի՝ շվեդների դարպասը, դարձավ ամբողջ առաջնության զարդը և Մունդիլաների պատմության լավագույն գոլերից մեկը։


Սակայն քչերին է հայտնի, որ Մունդիալի ուղարկելուց առաջ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները թույլ էին տվել զավեշտալի բացթողում. նրանք պարզապես մոռացել էին իրենց ֆուտբոլիստներին շնորհել համարներ։ Երբ հայտնի դարձավ այս բացթողման մասին, բրազիլացիներին կցած շվեդ ներկայացուցիչը ստիպված տեղում լուծեց խնդիրը՝ համարները ֆուտբոլիստներին շնորհելով պատահականության սկզբունքով, քանի որ ոչ ոքի հավաքականից չէր ճանաչում։ Այդպես դարպասապահ Ժիլմարը ստացավ «3», իսկ 17-ամյա Պելեն՝ «10»։

«Դարի հարցը». Ու՞ր է տանում ֆուտբոլիստների մարզաշապիկների փոխանակման պատմությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռեշֆորդի՝ վերջնամասում խփած գոլը «Յունայթեդին» հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

Կոնտե․ «Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը նրանց չի համարում ՉԼ հաղթողի ֆավորիտներ»

Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հաղթանակ տոնեց խոշոր հաշվով (տեսանյութ)