«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել - VNews
Բաժիններ

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

DA4820B5 CB66 482F 84D9 1E4AB764DBEC cx0 cy7 cw0 w1200 r1 - «Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:48

-

-

8 տարի առաջ Մադրիդի «Ռեալում» Կրիշտիանու Ռոնալդուն ցույց էր տալիս այլմոլորակային ֆուտբոլ (Մեսին՝ տիեզերական)։ Այդ տարվա նրա ցուցանիշներն իրոք տպավորիչ էին։ Կրիշի ու «Ռեալի» այդ մրցաշրջանի հաջողությունների կերտման գործում իր ներդրումն ունի Մեսութ Օզիլը։ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի ասիստները «կծելու և թեյով խմելու» համար էին նախատեսված։ Միայն առաջնությունում Օզիլը կատարեց 17 ասիստ։ Դա լավագույն ցուցանիշն էր Պիրենեյան թերակղզում։ Էլ չենք խոսում, որ նա լավագույններից էր համարվում աշխարհում։

Հաջորդ 2 տարվա ընթացքում Օզիլը չթուլացրեց տեմպերը։ 2014 թվականին Մեսութը Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Էլ ի՞նչը կարող է մոտիվացնել ֆուտբոլիստին։ Բունդեսթիմի 10 համարը շատ խորացավ այս հարցի մեջ ու այդպես էլ պատասխան չգտավ։ «Արսենալ» տեղափոխվելուց հետո Օզիլն ու հին «Ջորին» դարձան «քույր քաղաքներ»՝ սկսեցին հետ մնալ ժամանակի ռիթմից, ուշ-ուշ օգտագործվել, հետո դեն նետվել։ Սակայն «Ջորուն» գոնե շնորհակալություն են ասել/ասում։ Օզիլը դրան էլ չարժանացավ։ Ու դրա համար կան պատճառներ։

2863745 59020908 2560 1440 960x540 - «Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

20/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ բոլորը սպասում էին, որ Օզիլը վերջապես կվերադառնա ու կսկսի պատռել բոլորին, սակայն «Արսելանի» ղեկավարությունը նախ նրան դուրս թողեց Եվրոպա լիգայի, ապա ԱՊԼ-ի հայտացուցակից։ Այդ առիթով Օզիլը հրապարակեց Րաֆֆու «Սամվելի» չափով ու սրտաճմլիկ մի նամակ, որի մեջ իրականությանը համապատասխանող չնչին փաստերը խեղել է պաթոսի ու, մեղմ ասած, ստի մեջ՝ առ այն, որ նա բոլոր խաղերում նվիրվել է 100 տոկոսով, հավատարմության երդում է տվել «Արսենալին»։ Դրությանն աբսուրդություն է հաղորդում այն, որ նրա կարծիքով ֆուտբոլը, որը նա ցույց էր տալիս վերջին 2 մրցաշրջանում, բարձր մակարդակի վրա էր։

«Կորոնավիրուսից հետո այստեղ ամեն ինչ փոխվեց։ Ինձ այլևս թույլ չեն տալիս կրելու «Արսենալի» մարզաշապիկը։ Բայց ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պայքարեմ անարդարության ու անմարդկային վերաբերմունքի դեմ։ Ես սիրում եմ Լոնդոնը, զգում եմ ուժեղ կապվածություն երկրպագուների հետ։ Ես թույլ չեմ տա, որպեսզի իմ ու «Արսենալի» համատեղ 8-րդ մրցաշրջանն այսպիսի ավարտ ունենա։ Երբեք», – համացանցում գրել է Օզիլը։

Մարդու սիրտ է թուլանում, ինչ խոսք։ Սակայն եթե մի կողմ դնենք էմոցիան, միացնենք տրամաբանությունն ու հաշվիչը, կհասկանանք, որ Օզիլի մոտ սկսվել է դեգրադացիա, որը չի նկատում, երևի թե, միայն ինքը։

  • 2020/21 (Արտետա): 0 խաղ
  • 2019/20 (Էմերի, հետո Արտետա): 1+3 (գոլ + փոխանցում) 23 խաղում
  • 2018/19 (Էմերի): 6+3 (գոլ + փոխանցում) 35 խաղում
  • 2017/18 (Վենգեր): 5+14 (գոլ + փոխանցում)  35 խաղում

Դասական ֆուտբոլի սիրահար Վենգերի օրոք Օզիլը, անգամ իր վատագույն մրցաշրջանում առնվազն 14 միավոր հավաքում էր առաջնությունում։ Էմերիի օրոք այդ ցուցանիշները ընկան հատակին, Արտետայի ժամանակ՝ հասան երկրակեղևին։ Իսպանացի մասնագետն իր թիմը չէր տեսնում 10 համարի խաղացողով, անհրաժեշտ էր գնալ կոմպրոմիսի։ Սկզբում հարմարվելու պատրաստակամություն հայտնեց Էմերին, որը նոր դիրքեր էր փնտրում Օզիլի համար, նոր լուծումներ առաջարկում։ Սակայն գերմանացի ֆուտբոլիստը խաղից խաղ ավելի ու ավելի քիչ օգուտ էր տալիս։ Ասում են՝ մարզումների ժամանակ Օզիլը բոլորի ներկայությամբ, բազմիցս բղավել է Էմերիի վրա։ Իսպանացու նյարդերը ռետինից չեն, բնականաբար։ Օզիլը սկսեց հաճախ փոխարինվել ու չհայտավորվել։

unai emery mesut ozil arsenal 2019 960x614 - «Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Նախորդ մրցաշրջանի սկզբում Օզիլը փորձեց վերադառնալ։ Առաջին անգամ իր երկարատև կարիերայի ընթացքում բոլորից շուտ վերադարձավ ամառային արձակուրդից, մարզվում էր աննորմալի նման, լրացուցիչ ժամանակ էր անցկացնում ֆիթնես-սրահում, սակայն ամեն ինչ փչացրեց ավազակային հարձակումը։

19/20 մրցաշրջանի սկիզբը նա բաց թողեց, հետո վերադարձավ, խաղաց 1 խաղ ու դուրս մնաց ևս 1 ամսով։ Էմերին բնականաբար, դժգոհ էր Օզիլի մոտեցումից, բայց մեկը լիներ Էմերիից գոհ լիներ։ Նրա սխեմաները չէին աշխատում։ Նոյեմբերին նրան դուրս գցեցին ու տեղը բերեցին Արտետային։ Հին իսպանացուն փոխարինած նոր իսպանացին, կարծես Օզիլի համար նոր շանս էր կարիերան վերաթողարկելու համար։ Արտետան այն ժամանակ (և այսօր) համարվում էր/է Եվրոպայի ամենատաղանդավոր մարզիչներից մեկը։ Նա հիանալի համագործակցում էր ֆուտբոլիստների հետ։ Ժամանակին օգնել է ոտքի կանգնել հոգեբանորեն ընկճված Սանեին, իսկ Ստեռլինգի հետ անհատական աշխատանքից հետո անգլիացին հիմա հանգիստ հավաքում է 30+ միավոր ամեն տարի։

skysports mikel arteta mesut ozil 4933409 960x540 - «Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Ի տարբերություն Էմերիի, Արտետան սիրում էր հարձակվողական ֆուտբոլ։ Նա փորձեց հետ բերել Օզիլին, սակայն գերմանացին աստիճանաբար սկսեց հիասթափեցնել մարզչին։ Արտետան նրան հանում էր դաշտից 60-րդ րոպեից։ Էմերիի օրոք ձախողումը դեռ կարելի է հասկանալ, սակայն Արտետան լրիվ այլ մտածողության ու ոճի մասնագետ էր, որը հարազատ էր Օզիլին։ Եթե նրա հետ էլ ոչինչ չստացվեց, ուրեմն այստեղ սիստեմը չէ, որ մեղավոր է։ Սա արդեն ախտորոշում է. Մեսութ Օզիլը ավարտել է կարիերան։ Ընդ որում՝ դեռ չգիտենք, նա գիտի՞ դրա մասին, թե՞ դեռ չի գիտակցում։

Օզիլը 7 ամիս է՝ դաշտ դուրս չի եկել։ Սովորական պայմաններում, հանուն ֆուտբոլ խաղալու, ֆուտբոլիստները հեռանում են ակումբից ու կարիերան շարունակում են այլ տեղ։ Սակայն ո՞վ կհրաժարվի շաբաթական 350k (k = հազար) աշխատավարձից։ «Գրողի՛ն ֆուտբոլը, փոխարենը նորմալ փող կաշխատեմ»։ Ու այստեղ ակամայից հիշվում է կարգին հաղորդումը՝ ընտանեկան եկամուտի ու մաթեմատիկա չիմացող երեխայի մասին։

Դե բացի եկամուտից, Օզիլին հետաքրքրում է նաև քաղաքականությունը։ Վերջերս Օզիլը չէր զլացել ու անգամ հայտարարություն էր արել Արցախյան հիմնահարցի մասին։ Նրա կարծիքով Արցախը Ադրբեջան է։ Թվիթերում Օզիլը «հիշեցնում է», որ 2008-ին ՄԱԿ-ն ընդունել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հռչակագիր, որը պարտադրում է հայկական զորքերի դուրս բերումն Արցախից։

https://twitter.com/MesutOzil1088/status/1316072486325411841

Կարելի է ասել՝ աշխարհում ինչ լինում է, առաջինը դրա մասին Օզիլը պատվում է բոլորին իր թվիթով ու իր դժգոհությամբ։ Նիգերիայում ոստիկանական ծառայությունները օրական 10 մա՞րդ են սպանում՝ Օզիլը գրում է։ Նեղում են ույգուրների՞ն (Չինաստանի մահմեդական բնակչության մաս)՝ Օզիլը թվիթում է։ Չէ, դրա մեջ վատ բան չկա. ուրիշի ցավը կիսելու կամ աշխարհում անարդարության (իր ընկալմամբ) դեմ պայքարելը շատ լավ երևույթ է, սակայն աշխարհում կան այլ մարզիկներ ու մարզուհիներ, որոնք կարողանում են անհանգստանալ աշխարհի մասին՝ առանց կարիերան «վարի տալու»։

Այս մերձֆուտբոլային անհամ սոուսի ամենավատ բաղադրիչը, իհարկե, 2018 թվականի մունդիալից առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկարն է։ Գերմանիայում այդ նկարը միանշանակ չընդունվեց։ Այնտեղ կարծում են, որ Օզիլի կողքի մարդը «երկրի ու ֆուտբոլի միասնության արժեքներին չի տիրապետում»։ Լուսանկարը դաժան արձագանք ստացավ երկրպագուների, ֆուտբոլիստների, լրագրողների ու, անգամ, պատգամավորների շրջանում։

TELEMMGLPICT000165932561 trans NvBQzQNjv4BqWqpbAtgKJyHaMBh yZTXbcqxGiny7XAQrAkNP SVkYw 960x600 - «Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

Գերմանիայի հավաքականում այս լուսանկարի պատճառով առաջացան հակադիր բևեռներ, ֆուտբոլիստները բաժանվեցին «տեղացիների» ու «միգրանտների»։ Տոնի Կրոսի խոսքով «սա ամենահիմար բանը չէ, որը արել է կամ կարող է անել Օզիլը»։ Ուլի Հյոնեսն էլ պարզապես ոչնչացրեց Օզիլին. «Մեսութը տարիներ շարունակ ճղճիմ ֆուտբոլ է խաղացել»։ Բնականաբար, նյարդերից թույլ Օզիլը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Հեռանալու որոշումը վերջիններից իմացել է Յոախիմ Լյովը։ Անկախ իրավիճակից, գոնե Լյովի հետ Օզիլն իրավունք չուներ այդպես վարվելու, քանի որ ժամանակին հենց Լյովն է նրան հրավիրել բունդեսթիմ։

Վերջերս Օզիլի ընտանիքում երկար սպասված որդին լույս աշխարհ եկավ։ Հաշվի անռլով այս բարի լուրը և վերը նշված բոլոր բացասական երևույթները, ֆուտբոլը նրան օր օրի ավելի քիչ է հետաքրքրելու։ Ցավալի է տեսնել՝ ինչպես է անկում ապրում էսթետ ֆուտբլոիստը։ 2012-ին Ռոնալդուի հետ Օզիլը նման էր ֆանտաստիկ ֆիլմի ամենակարող հերոսի, որը ելք էր գտնում անգամ ամենաանելանելի վիճակից։ Սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց ընդօրինակել ֆանտաստիկ այլ հերոսի, որը հանկարծակի անհետանում է (Mortal Kombat-ի Smoke-ին հիշեք):

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն «Ինստագրամում» առաջինն է հատել 300 մլն հետևորդի սահմանագիծը

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

«Հարվածեցի ոչ թե գլխով, այլ հոգով»․ 5 տիտղոս, որ Ռամոսը պարգևեց «Ռեալին»

ԵՎՐՈ-2020-ում 11-մետրանոց հարվածների զարմանալի վիճակագրություն է գրանցվել

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

ՈՒԵՖԱ-ն արգելել է ֆուտբոլիստներին ասուլիսների ժամանակ սեղանից հեռացնել հովանավորների արտադրանքը

«Տոտենհեմի» ու Ֆոնսեկայի գործարքը ձախողվել է, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Գատուզոյի հետ

«Ես ընդունել եմ «Ռեալի» առաջարկը». Ռամոսի հետաքրքիր բացահայտումները՝ բանակցությունների մասին

Ռամոսը չկարողացավ զսպել արցունքները «Ռեալին» հրաժեշտ տալիս (տեսանյութ)

«Յո՞ երթաս, Սերխիո». Ինչու Ռամոսը հեռացավ «Ռեալից», և 4 ակումբ, ուր նա կարող է շարունակել կարիերան

Լոկատելին կրկնել է Ռոնալդուի ժեստը (տեսանյութ)

117 տարի անց «Ռեալն» արտասահմանցի ավագ կունենա

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է

Ռամոսը վաղը կհայտնի, որ հեռանում է «Ռեալից»

Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը