«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը - VNews
Բաժիններ

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ամփոփելով 2019-20 մրցաշրջանը։

«2019-20 մրցաշրջանը մեզ համար ավարտվեց, ավարտվեց սովորականից ավելի ուշ, բայց ավելի շուտ, քան մենք սպասում էինք։ Հիմա վերելքներն ու անկումները վերլուծելու ժամանակն է։ Քննադատական մտածողությունն առաջխաղացման միակ ուղին է։

«Յուվենտուսի» նման ակումբը միշտ պետք է մտածի աշխարհի լավագույնների պես, պետք է աշխատի աշխարհի լավագույնների պես․ այդպես մենք կարող ենք մեզ կոչել աշխարհի լավագույն ակումբներից մեկը։

Նման բարդ տարում Ա Սերիայի տիտղոսը ևս մեկ անգամ նվաճելը մի բան է, որի համար մենք շատ ենք հպարտանում։

Անհատական մակարդակով «Յուվենտուսի» համար 37, իսկ Պորտուգալիայի հավաքականի համար 11 գնդակ խփելն ինձ ստիպում է դիմակայել ապագային, սահմանել նոր նպատակներ ու տարի առ տարի ավելի ու ավելի լավը լինել։

Երկրպագուները, սակայն, մեզնից ավելին են պահանջում։ Նրանք մեզանից ավելին են ակնկալում։ Հարկավոր է ավելին անել, պետք է մոտենալ սպասելիքների առավելագույնին։

Թող այս կարճատև ընդմիջումը թույլ տա բոլորիս ճիշտ որոշումներ կայացնել ապագայի վերաբերյալ ու վերադառնալ ավելի ուժեղ, ավելի նվիրված, քան երբևէ։

Կհանդիպենք շուտով💪🏼👊🏼»,- գրել է Ռոնալդուն։

Պաշտոնական․ Անդրեա Պիռլոն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պիռլոն վերջ է դրել Լուիս Սուարեսի տրանսֆերի վերաբերյալ հարցին

Հիգուայինը հսկայական փոխհատուցում կստանա «Յուվենտուսից»՝ պայմանագիրը խզելու համար

Ով կփոխարինի Ջեկոյին «Ռոմայում»

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Պիպիտա»․ Հիգուայինը հեռացավ «Յուվեից»

«Յուվենտուսը» մոտ է նոր հարձակվողի ձեռքբերմանը, բայց խոսքը Սուարեսի մասին չէ

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

«Ռոման» մոտ է «Յուվենտուսի» ֆուտբոլիստի ձեռքբերմանը

Սուարեսի` «Յուվենտուս» տեղափոխությունը ձախողվում է

Սուարեսը կարող է այս մրցաշրջանում դաշտ դուրս չգալ

Պիռլո․ «Որքան հնարավոր է շուտ «Յուվենտուսին» հարձակվող է հարկավոր»

«Յուվենտուսն» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Նովարային» (տեսանյութ)

Իտալական գրանդ ակումբները ցանկանում են ձեռք բերել Մարսելոյին

Պիռլոյի քասթինգը. «Յուվենտուսն» ընտրություն է կատարում 3 հարձակվողի միջև

Հիգուայինը ժամանեց․ նրա տեղափոխությունը շուտով պաշտոնապես կհաստատվի (լուսանկար)

Հիգուայինն ու «Յուվեն» համաձայնության են եկել․ ֆուտբոլիստը հեռանում է

Մոդրիչը՝ Ռոնալդուի մասին․ «Նա հիանալի է, բայց «Ռեալը» հիմա մեկ ֆուտբոլիստից կախված չէ»