-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Give me Sport-ը կազմել է վարկանիշային աղյուսակ կազմված այն ֆուտբոլիստներից, որոնք ամենից շատ գոլերն են խփել Չեմպիոնների լիգայում մինչև 23 տարեկան բոլորելը։
Աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսին, որը 22 տարեկանում արդեն իր անվան դիմաց գրանցել էր 25 գոլ։ Երկրորդ տեղում է «Ռեալի» հարձակվող Ռաուլը, որը 22 գոլ ունի։ Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նա հիմա 21 տարեկան է, ու կարողացել է 19 գնդակ գրանցել իր անվան դիմաց։
Թոփ 5-ում են նաև «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման (17 գոլ) ու «Յուվենտուսի» նախկին խաղացող Ալեսանդրո դել Պիերոն (16 գոլ)։
6. Անդրեյ Շևչենկո՝16 գոլ
7. Խավիեր Սավիոլա ՝15 գոլ
8. Գաբրիել Ժեզուշ՝ 13 գոլ
9. Ուեյն Ռունի՝ 13 գոլ
10. Սեսկ Ֆաբրեգաս, Էրլինգ Հալանդ, Պատրիկ Կլյուվերտ՝ 10-ական գոլ
Հավանաբար նկատեցիք, որ ցանկից բացակայում է Կրիշտիանու Ռոնալդուն, որը Չեմպիոնների լիգայի գործող լավագույն ռմբարկուն է։ Ըստ աղբյուրի՝ 23 տարեկանում նա հեղինակել էր ընդամենը 8 գոլ։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո