fbpx
Բաժիններ

Թոփ 10 տեղափոխություն, որ կարող էիք բաց թողած լինել տրանսֆերային վերջին օրը

Ավանդույթի համաձայն, տրանսֆերային պատուհանի (ամառ/ձմեռ – կապ չունի) վերջին օրերին են գրանցվում ամենամեծ աղմուկ հանող տեղափոխությունները: Այս տարին ևս բացառություն չէր: Որոշ լուրջ տրանսֆերներ տեղի ունեցան մինչև deadline, սակայն կոնկրետ վերջին օրվա վերջին րոպեներին որոշ թիմեր հայտարարեցին բավական լուրջ ձեռքբերումներ իրականացնելու մասին:

Միչի Բատշուայի – «Չելսիից» «Քրիստալ Փելաս»

Բելգիայի հավաքականի հարձակվողը ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրենը (չնայած գուցե, ցանկանում է ճաապարհորդել ու նոր հորիզոններ բացահայտել): Դորտմունդ, Վալենսիա, հիմա էլ նորից Լոնդոն, բայց ոչ թե «Չելսի», այլ «Քրիստալ Փելաս»: Տրանսֆեր չկա – միայն վարձավճար մինչև մրցաշրջանի ավարտը: Ընդ որում՝ լոնդոնյան թիմը թվիթերում շատ յուրահատուկ կերպով է հայտարարել Բատշուայիին գնելու մասին:

Սեբաստիան Ջովինկո – «Տորոնտոյից» «Ալ-Հիլալ»

Ամերիկյան թիմի ղեկավարությունն ու ֆուտբոլիստն ընդհանուր լեզու չգտան նոր պայմանագիր կնքելու շուրջ ու արագ ձևակերպեցին իտալացու տեղափոխպությունն այլ թիմ: Նոր զգացողությունների սիրահար Ջովինկոն նախըտրեց Սաուդյան Արաբիան: «Ալ-Հիլալը» «Տորոնտոյին» վճարել է 1 միլիոն դոլար, որը կարող է աճել ու վերածվել 3-ի: Ի դեպ՝ Ջովինկոն 83 գոլով դարձավ «Տորոնտոյի »բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Ժան-Կլեր Տոդիբո – «Թուլուզից» «Բարսելոնա»

«Բարսելոնան» ամբողջ ձմռան ընթացքում փորձեց ձեռք բերել Ադրիեն Ռաբիոյին, սակայն ի վերջո, գնվեց Ֆրենկի դե Յոնգն ու անհասկանալի Կևին Պրինս-Բոատենգին, իսկ տրանսֆերային պատուհանի փակվելուց օրեր առաջ հայտարարվեց «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի տրանսֆերի մասին: Հաղորդվում էր, որ 1-2 միլիոն եվրոյի դիմաց նա կտեղափոխվի «Բարսա», սակայն միայն մրցաշրջանի ավարտից հետո: Բայց այսօր արդեն նախատեսված է ֆուտբոլիստի ներկայացումն ու առաջին մարզումը:

https://twitter.com/FCBarcelona/status/1091078241014685696

Շինջի Կագավա – «Բորուսիա Դորտմունդից» «Բեշիկթաշ»

Ճանոպացի ֆուտբոլիստը վերջին տարիներին անհամեմատ ավելի անհաջող է հանդես գալիս, չէր ընդգրկվում «Բորուսիայի» մեկնարկային կազմում: Նա անգամ գործակալ էր վարձել, որպեսզի վերջինս նրա համար թիմ գտնի Իսպանիայում: Ի վերջո, «Հանովերի» ու «Բեշիկթաշի» միջև պետք է ընտրություն կատարվեր: Հաղթեց թուրքական թիմը:

https://twitter.com/Besiktas/status/1091063597743173639

Յուրի Տիլեմանս – «Մոնակոյից» «Լեսթեր»

Անգլիայի 2015/2016 մրցաշրջանի հաղթողն «աղվեսները» ուժեղացրին իրենց կազմը Բելգիայի հավաքականի կիսապաշտպանով, որը նոր մարտահրավեր էր ցանկանում քանդված/քանդվող «Մոնակոյի» անհաջող ելույթներից հետո: Լեոնարդո Ժարդիմի հին-նոր թիմը Տիլեմանսին հանձնեց «Լեսթերին» մինչև այս մրցաշրջանի ավարտը:

https://twitter.com/AS_Monaco/status/1091063947208331267

Անդրե Սիլվա – «Լեսթերից» «Մոնակո»

Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնը «Սպորտինգից» հետո այդպես էլ չկարողացավ իրեն գտնել Անգլիայի առաջնությունում: «Լեսթերում» Սիլվան ցույց չտվեց իր խաղը: Արդյունքում եղավ երկկողմ տեղափոխություն: (Տե՛ս վերևի տրանսֆերը):

Պիտեր Կրաուչ – «Սթոք Սիթիից» «Բարնլի»

Անգլիայի հավաքականի «ամենաերկար» հարձակվողը, փաստորեն, դեռ խաղում է: Կրաուչի համար «Բերնլին» ոչինչ չի վճարել «Սթոքին»: Պարզապես 38-ամյա հարձակվողի փոխարեն վարձավճարով հանձնել է Սեմ Վուքսին: Մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխված Կրաուչին «Բերնլին» ներկայացրել է ամենայուրահատուկ կերպով:

Ալեն Հալիլովիչ – «Միլանից» «Ստանդարտ»

Խորվաթ ֆուտբոլիստի կարեիրան հերթական անգամ չստացվեց մեծ ակումբում: Կարիերայի սկզբում նրան ձեռք բերեց «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում տեղի չունեցավ: Նույն պատկերը «Միլանում» էր: Ի վերջո, 22-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց բելգիական «Ստանդարտ»:

Գանսո – «Սևիլիայից» «Ֆլումինենսե»

Բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ համարվող Գանսոն այդպես էլ մեծ ֆուտբոլիստ չդարձավ ու դժվար էլ դառնա: 25 տարեկանում միայն տեղափոխվելով Եվրոպա՝ Գանսոն հասկացավ, որ ուշացել է: Ոչ «Սևիլիայում», ոչ էլ «Ամյենում» Գանսոն իրեն ցույց չտվեց: Այլ տարբերակ չգտնելով՝ Գանսոն վերադարձավ հայրենիք ու 5 տարվա պայմանագիր կնքեց «Ֆլումինենսեի» հետ:

Ուիլֆրեդ Բոնի – «Սուոնսիից» «Ալ-Արաբի»

Իվուարցի հարձակվող Վիլֆրեդ Բոնին ևս ժամանակին մեծ հույս ուներ՝ մեծ ֆուտբոլիստ դառնալու, սակայն «Սիթի» տեղափոխվելուց հետո արագորեն պարզ դարձավ, որ նա չի համապատասխանում այդ կարգին: «Սուոնսիի» հետ պայմանագրի ավարտին կար 6 ամիս: Բոնին վարձավճարով տեղափոխվեց Քաթար՝ «Ալ-Արաբի»:

https://twitter.com/SwansOfficial/status/1091053649470595073

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեմբելեն մոտ 5 շաբաթ չի խաղա

«Յուվենտուսը» գտել է ՊՍԺ-ի խնդրի լուծման բանալին

Նեյմարի հայրը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ

«Բարսելոնան» վերջին առաջարկն է պատրաստում Նեյմարի համար

«Բարսելոնան» խախտել է «Բավարիայի» հետ ունեցած պայմանավորվածությունը

Հայտնի է «Չելսի» – «Լեսթեր» հանդիպման մրցավարի փոփոխման պատճառը

Հայտնի են Կոուտինյոյի տրանսֆերի բոլոր մանրամասները

Գրիզմանը չի կարող փոխել խաղահամարը «Բարսելոնայում»

Ֆաբրեգասն արձագանքել է Մոուրինյոյի մասնակցությամբ հուզիչ տեսանյութին

Հայտնի է Կոուտինյոյի խաղահամարը «Բավարիայում»

«Չելսին» չկարողացավ հաղթել «Լեսթերին» (տեսանյութ)

Կոուտինյոն ժամանել է Մյունխեն

«Ռեալը» 818 օր անց կրկին գերազանցում է «Բարսելոնային» մրցաշարային աղյուսակում

Չավին նվաճել է մարզչական կարիերայի առաջին տիտղոսը

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Հայտնի է՝ ով է հաղթելու ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը