Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի - VNews
Բաժիններ

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

28.03.2021 Armenia 2 0 Iceland 6 scaled 1 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Transfermarkt հեղինակավոր պորտալում ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները հաճախ փոփոխության են ենթարկվում՝ հաշվի առնելով նրանց վերջին մրցելույթները։ Հայաստանի հավաքականի խելահեղ հանդիպումների ու հայազգի խաղացողների՝ արտերկրում փայլելու ֆոնին VNews-ը ներկայացնում է այս պահին ամենաթանկարժեք թոփ-15 հայ խաղացողներին՝ ըստ Transfermarkt-ի։

15․ Հովհաննես Համբարձումյան – 500 000 եվրո

Ակումբը՝ «Անորտոսիս»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +175 000 եվրո

հովհաննես համբարձումյան 960x654 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Համբարձումյանի տրանսֆերային արժեքը որոշակի աճ է գրանցել։ Նա Հայաստանի հավաքականի կազմում տպավորիչ հաղթանակներում ունեցավ իր մասնակցությունը, շարունակում է կարևոր դեր ունենալ նաև ակումբում։

14-12․ Կամո Հովհաննիսյան – 600 000 եվրո

Ակումբը՝ «Կայրաթ»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ -100 000 եվրո

կամո 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը փոքր-ինչ նվազել է։ Հաշվի առնելով նրա վստահ խաղը Հայաստանի հավաքականում ու «Կայրաթի» տպավորիչ մեկնարկը Ղազախստանի Պրեմիեր լիգայում՝ մեր հավաքականի ամենաարագ տղան կարող է առաջիկայում իր խաղով ստիպել հանրահայտ պորտալին վերանայել նրա շուկայական գինը։

14-12․ Գեղամ Ղադիմյան – 600 000 եվրո

Ակումբը՝ «Կայսար»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +150 000 եվրո

2Armenia Estonia7A4126 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Ղադիմյանը ավելացնում է դաշտում, հետևաբար ավելանում է նաև նրա տրանսֆերային արժեքը։ Հավաքականի հաջողություններին նա չմասնակցեց, քանի որ Կապառոսը չէր հրավիրել նրան ազգային թիմ։

14-12․ Վահան Բիչախչյան – 600 000 եվրո

Ակումբը՝ «Ժիլինա»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +350 000 եվրո

11.10.2019 Armenia U21 2 0 Luxemburg.jpg 7 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Վահան Բիչախչյանի հետ հույսերը մեծ են։ Երկրպագուներն ավելին են սպասում նրանից։ «Ժիլինայում» Վահանը տպավորիչ խաղ է ցուցադրում ու հրավիրվում է ազգային հավաքական։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ այս փուլում Կապառոսը նրան շատ խաղաժամանակ չէր տրամադրում։ Բայց մյուս երիտասարդների փայլելու ֆոնին՝ Վահանը պետք է սպասի իր շանսին ու ապացուցի իր կարգավիճակը դաշտում։ Նրա տրանսֆերային արժեքը մեծ առաջընթաց է գրանցել։

11․ Էդգար Սևիկյան – 700 000 եվրո

Ակումբը՝ «Լևանտե»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +450 000 եվրո

b26c8ae27f61f8af054ebabe50ab13af - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Սևիկյանի նկատմամբ ուշադրությունը չափազանց մեծ է։ Ավելի վաղ VNews-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է «Լևանտեի» հայ խաղացողի հետ հավաքական հրավիրելու համար։ Նա այս ընթացքում նշել է նորամուտը «Լևանտեի» հիմնական թիմում՝ անելով դա Լա լիգայում ու Իսպանիայի գավաթում։ Հուսանք, որ շուտով նրան կտեսնենք ազգային հավաքականի գույներով։

10-9․ Վարազդատ Հարոյան – 800 000 եվրո

Ակումբը՝ «Աստանա»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ 0

08.09.2020 Armenia 2 0 Estonia 9 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Մխիթարյանի բացակայությամբ Հարոյանը հավաքականում կատարեց ավագի պարտականությունները։ Նա Ռումինիայի հետ խաղում կարևորագույն գոլ խփեց, ու ամբողջ թիմին տանում էր իր հետևից իսկական մարտիկի պես։ Հարոյանը լավ է հարմարվել իր նոր թիմում՝ «Աստանայում», որը գերազանց է մեկնարկել Ղազախստանի առաջնությունում։ Նրա տրանսֆերային արժեքը, սակայն, փոփոխություն չի կրել։

10-9․ Էդուարդ Սպերցյան – 800 000 եվրո

Ակումբը՝ «Կրասնոդար»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +150 000 եվրո

167915946 3780518835334448 7169747973626940023 n 960x600 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Սպերցյանը Ռումինիայի դեմ խաղի մյուս հերոսն է։ Գոլ ու վաստակած 11-մետրանոց։ Նա հեքիաթային նորամուտ ունեցավ ազգային հավաքականում ու շարունակում է տպավորել «Կրասնոդար 2»-ում։ Պատահական չէ, որ նրա տրանսֆերային արժեքն ավելացել է։ Սպասում ենք նրան «Կրասնոդարի» առաջին թիմում։

8․ Արշակ Կորյան – 1 000 000 եվրո

Ակումբը՝ «Խիմկի»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +200 000 եվրո

Արշակ Կորյան 960x649 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Կորյանը հավաքականի խաղերին չկար վնասվածքի պատճառով։ Սակայն վերջին ամիսներին նրա կայուն խաղը «Խիմկիում» ավելացրել է տրանսֆերային արժեքը։ Առողջ Կորյանին Կապառոսը հաստատ հրավիրելու է հավաքական։ Նա մեծ ուժ է թիմի համար։ Նրա տրանսֆերային արժեքն ավելացել է՝ հատելով մեկ միլիոն եվրոյի շեմը։

7-6․ Նաիր Տիկնիզյան – 1 500 000 եվրո

Ակումբը՝ ԲԿՄԱ

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +500 000 եվրո

տիկնիզյան - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Տիկնիզյանը այն խաղացողներից է, ում առաջընթացին հետևում ենք ուրախությամբ, բայց և ափսոսանքով։ Նա տպավորիչ ֆուտբոլ է խաղում ԲԿՄԱ-ում, գոլեր խփում, բայց խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Ամեն դեպքում նա նախորդ մի քանի ամիսներին ամենամեծ առաջընթաց գրանցած հայ խաղացողներից մեկն է։ Պատահական չէ, որ զգալիորեն ավելացել է նաև նրա տրանսֆերային արժեքը։

7-6․ Նորբերտո Բրիասկո Բալեկյան – 1 500 000 եվրո

Ակումբը՝ «Ատլետիկո Ուրագան»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +1 025 000 եվրո

2Z7A1784 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Նորբերտոն մեր հավաքականի մարզչի ամենասիրելի խաղացողներից է։ Կապառոսը շատ է վստահում նրան։ Բրիասկոն տպավորիչ ելույթներ է ունենում ակումբային մակարդակում։ Կար ժամանակ, երբ խոսակցություններ էին շրջանառվում նրա՝ Եվրոպայում կարիերան շարունակելու շուրջ, բայց դա տեղի չունեցավ։ Բրիասկոյի տրանսֆերային արժեքը ևս հատել է 1 միլիոնի շեմը։

5․ Տիգրան Բարսեղյան – 2 000 000 եվրո

Ակումբը՝ «Աստանա»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +500 000 եվրո

2Z7A1826 960x639 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Բարսեղյանը ֆանտաստիկ մարզավիճակում է։ Նա հավաքականի լավագույն խաղացողն էր Լիխտենշտեյնի, Իսլանդիայի ու Ռումինիայի դեմ խաղերում։ Տիգրանը France Football-ի խորհրդանշական հավաքականում էր ազգային թիմում տպավորիչ ելույթներից հետո։ Օրեր առաջ նրա գոլի շնորհիվ «Աստանան» հաղթեց ու գլխավորեց աղյուսակը։ Բարսեղյանի տրանսֆերային արժեքի բարձրացումը բոլորովին պատահական չէ։

Մեր ընտրանին

4․ Խորեն Բայրամյան – 3 000 000 եվրո

Ակումբը՝ «Ռոստով»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +200 000 եվրո

08.09.2020 Armenia 2 0 Estonia 24 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Բայրամյանի տրանսֆերային արժեքը այս պահին ամենաբարձրն է իր կարիերայի ընթացքում։ «Ռոստովում» նա խաղում է բավականին լավ, հավաքականի կազմում էլ նա շատ հաճախ դառնում էր Կապառոսի «ջոկերը», մնում պահեստային նստարանին, իսկ հետո դուրս գալիս փոխարինման ու փոխում խաղը։ Իսլանդիայի հետ հենց այդպես եղավ։ Բայրամյանը խփեց մեր ընտրանիի գոլերից մեկը։

3-2․ Սարգիս Ադամյան – 3 500 000 եվրո

Ակումբը՝ «Հոֆենհայմ»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ -500 000 եվրո

2Z7A3458 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է գերազանցապես ակումբային մակարդակում գրեթե չխաղալու պատճառով։ Վնասվածքից ու կորոնավիրուսից հետո Ադամյանը, թվում է, անվերադարձ կորցրել է տեղը մեկնարկային կազմում ու փոխարինման էլ դուրս է գալիս ոչ հաճախ։ Հավաքականում նա վատ չդրսևորեց իրեն։ Ռումինիայի դեմ խաղում Ադամյանի փոխանցումից հետո Սպերցյանը վաստակեց 11-մետրանոց։

3-2․ Արսեն Զախարյան – 3 500 000 եվրո

Ակումբը՝ «Դինամո Մոսկվա»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ +3 000 000 եվրո

arsen zaharyan 1 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Եվս մեկ խաղացող, ում առաջընթացին հետևում ենք ուրախությամբ, բայց ափսոսանքով։ Զախարյանը «Դինամոյում» գերազանց նորամուտից հետո ամբողջությամբ փոխել է իր տրանսֆերային գինը։ Նա խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Հայ երկրպագուները գրոհում են նրա սոցցանցերն ու կոչ անում գալ Հայաստան, բայց դեռևս դա իրատեսական չի թվում։

1․ Հենրիխ Մխիթարյան – 20 000 000 եվրո

Ակումբը՝ «Ռոմա»

Տրանսֆերի արժեքի փոփոխությունը շուկայական նախորդ գնից՝ 0։

2Z7A3091 960x623 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Մխիթարյանը մրցաշրջանը գերազանց սկսեց, սակայն վնասվածքներն ու «Ռոմայի» անկում գրանցած խաղը անհետևանք չի մնացել։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել։ Եթե «Ռոման» մրցաշրջանի վերջում փայլի ու դա անի նաև Մխիթարյանը, հայ խաղացողի տրանսֆերային արժեքը կարող է բարձրանալ։ Բայց «Ռոմայի» խաղը չի հուշում այդ մասին։ Ամեն դեպքում Մխիթարյանը շարունակում է մնալ ամենաթանկարժեք հայ խաղացողն աշխարհում, ու դժվար թե առաջիկայում լինեն փոփոխություններ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չերչեսովը՝ Արսեն Զախարյանին ԵՎՐՈ 2020-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկելու մասին

Էդգար Սևիկյանն ու Ստեփան Հովհաննիսյանը հայտավորվել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում

Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Եվրո-2020. Արսեն Զախարյանը հրավիրվեց Ռուսաստանի ազգային հավաքական

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

Մխիթարյանը WhoScored-ի տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել

Ինսայդ. Վարազդատ Հարոյանը հնարավոր է տեղափոխվի Իսպանիայի Լա Լիգա

Մխիթարյանի գնահատականները «Կրոտոնեի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,6 միավոր հնարավոր 10-ից