fbpx
Բաժիններ

Թոփ 5 աստղեր, որ փայլեցին սեպտեմբերին

2019/20 մրցաշրջանում ավարտվում է առաջին լիարժեք ամիսը՝ սեպտեմբերը: Եվրոպական թոփ 5 առաջնություններն արդեն ունեն որոշակի պատկեր և դասավորվածություն, մեկնարկել է Չեմպիոնների լիգան ու արդեն խմբային փուլի 2-րդ տուրի շեմին ենք:

Այս մեկ ամսվա ընթացքում հասցրեցին աչքի ընկնել, փայլել ու հիացնել նաև առանձին անհատներ, որոնցից առանձնացրել ենք 5-ին:

Անսու Ֆատի

Մեկ ամիս առաջ, վստահաբար, ոչ ոք չէր ճանաչում այս տղային: Եվ դա տրամաբանական է՝ դպրոցական տարիք ունեցող ֆուտբոլիստները հայտնի չեն երկրպագուների լայն շրջանին: Բայց այն, ինչ արեց Ֆատին սեպտեմբերին, ցնցեց համացանցը, «Կամպ Նոուն», մամուլը, մասնագետներին, երկրպագուներին… Սուարեսի վատ մարզավիճակի, Մեսիի և Դեմբելեի շարունակական վնասվածքների և Գրիզմանի ոչ լավագույն խաղի ֆոնի վրա Ֆատին փայլուն խաղեր անցկացրեց՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆատին գրավեց դարպասը «Օսասունայի» դեմ խաղում՝ գլխի դիպուկ հարվածով, «Վալենսիայի» դեմ խաղի մեկնարկում կարողացավ արագ բացել խաղի հաշիվը՝ հուժկու կրակոցով, հիանալի գոլային փոխանցում կատարեց Ֆրենկի դե Յոնգին: Բայց Ֆատին միայն վիճակագրություն չէ: Ամեն անգամ, երբ նա գնդակը ստանում է եզրում, ընդ որում՝ թե՛ աջ, թե՛ ձախ, միանգամից ծնվում է վտանգը: Դժվար է հավատալ սեփական աչքերին, երբ տեսնում ես՝ ինչպես է 16 տարեկան պատանին այդքան վստահ ու արագ խաղում, որոշումներ կայացնում, ճիշտ փոխանցումներ ու վտանգավոր հարվածներ կատարում, սրում խաղն առջևի գծում: «Վիլյառեալի» դեմ խաղի 75-րդ րոպեին Ֆատին փոխարինման դուրս եկավ ու «Բարսելոնայի» խաղն ամբողջովին փոխվեց: Ֆատիին միանգամից «գնեց» Իսպանիայի հավաքականը՝ քաղաքացիություն շնորհելով ու հնարավորություն տալով խաղալ Իսպանիայի հավաքականում: «Բարսելոնայի» հարձակվողները չեն կարող հանգիստ շունչ քաշել, քանի որ Եվրոպայի գլխավոր բացահայտումներից մեկը խաղում է իրենց թիմում:

Կարիմ Բենզեմա

Ռոնալդուի հեռանալուց հետո նախորդ մրցաշրջանում «Ռեալի» առաջատարը դարձավ Բենզեման՝ խփելով 30 գոլ: Բենզեման շարունակում է մնալ «Ռեալի» առաջատարը նաև հիմա՝ Ազարի գալուց հետո, քանի որ այս մրցաշրջանը ֆրանսիացին սկսել է այնպես, ինչպես ավարտել է նախորդը:

Մշտապես անկայուն խաղով աչքի ընկած 31-ամյա Բենզեման զարմանալի խաղային աճ է գրանցում ու «Ռեալին» տանում իր հետևից: Ֆրանսիացին Իսպանիայի առաջնությունում 7 խաղ է անցկացրել ու 6 գոլ խփել. Ռոնալդուից հետո արդեն ակնհայտ է դառնում, որ նա ռմբարկուի հատկանիշներ է ձեռք բերել, ավելի ճիշտ՝ ստանձնել գոլ խփելու պատասխանատվությունը: Սեպտեմբերին Բենզեման դուբլ գրանցեց «Լևանտեի» դեմ խաղին, և կարևորագույն՝ հաղթական գոլ խփեց «Սևիլիայի» դարպասը: «Ատլետիկոյի» դեմ էլ նրա գլխի անկասելի թվացող հարվածը կհայտնվեր դարպասում, եթե այնտեղ չլիներ հրաշագործ Յան Օբլակը:

Այդքանով հանդերձ, Բենզեման չի դադարում ռմբարկու լինելուց բացի լինել թիմային այն խաղացողը, որ միշտ է եղել. Զիդանի՝ առանց խաղարկողի մարտավարությունում Բենզեման հենց այդ քողարկված խաղարկողն է, որ համագործակցում է բոլոր կիսապաշտպանների ու եզրային հարձակվողների հետ, կազմակերպում թիմի գրոհները: Բենզեմայի այս մարզավիճակը «Ռեալի» համար առանցքային նշանակություն կարող է ունենալ մրցաշրջանի մնացած հատվածում:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

Ֆելիշը, դե Լիխտը, Ֆատին ու ևս 18 ֆուտբոլիստ հավակնում են Golden Boy մրցանակին

Տուխել. «Նեյմարը բարի սիրտ ունի»

ՊՍԺ-ն հայտնել է, թե որքան կբացակայի Նեյմարը

Նեյմարը «Ռեալի» 4 ֆուտբոլիստի հետ է խոսել՝ Մադրիդ տեղափոխվելու համար

«Բարսելոնան» նոր պայմանագիր է պատրաստել Անսու Ֆատիի համար

Լևանդովսկի. «ԵՎՐՈ-ին մասնակցելն այդքան կարևոր չէ. մեզ եզրափակիչ հատվածն է հետաքրքրում»

Նեյմարը կրկին վնասվածք է ստացել

Դեշամը՝ Բենզեմային հավաքական չհրավիրելու մասին․ «Դա մարզական որոշում է»

ՊՍԺ-ն նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Նեյմարի հետ

Բենզեմա. «Շուտով «Ռեալը» կխաղա շատ բարձր մակարդակով»

Պիկե. «Մեսին ավագն է, բայց ես եմ որոշում՝ ինչ խոսել»

Լևանդովսկին 4 րոպեում դուբլի հեղինակ է դարձել լատվիացիների դեմ խաղում (տեսանյութ)

Լևանդովսկին կրկին լավագույնն է «Բավարիայում»

Նեյմար. «Մեսին առանձնահատուկ վերաբերմունքի չի արժանանում գեղեցիկ աչքերի համար»

Իսպանիայում բացատրել են, թե ինչու է Անսու Ֆատին դուրս մնացել Մ-17 հավաքականի հայտացուցակից