fbpx
Բաժիններ

«Փնտրվում է մարզիչ. ցանկալի է գլխավոր». Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուները

Հայկական ֆուտբոլում իրավիճակ է փոխվել: Մենք ունենք Ֆեդերացիայի նոր նախագահ ու Գործկոմ: Ի դեպ, արտահերթ նիստից հետո առաջինը, որ փորձել ենք ճշտել ղեկավարությունից, ինչ սպասել նոր ֆեդերացիայից՝ մինչև գործադիր տնօրենի նշանակումը, ստացանք հետևյալ պատասխանը. «Այս պահին ավելի մտահոգիչ է հավաքականի նոր գլխավոր մարզչի հարցը, մնացյալը հա էլ կարող ենք անել»:

Եվ ուրեմն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև հոկտեմբերի սկիզբը պիտի նոր մարզիչ գտնի հավաքականի համար: Այս պահին դիտարկվում են, երևի թե, բոլոր մարզիչները, որոնք անգամ փոքր հավանականությամբ կարող են կանգնել մեր թիմի ղեկին: Ընդ որում՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի մասնագետների անուններ են քննարկվում:

Մինչև հիմնական թեկնածուներին անցնելը, պետք է հասնակալ՝ այս պարագայում, երբ Ազգերի լիգայում գործերն այդքան էլ լավ չեն, շտապ լուծում է հարկավոր: Նման պարագայում որքանով է իրատեսական գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել արտասահմանցի մարզչի, որն անտեղյակ է հայկական ֆուտբոլից, մեր տղաների մենթալիտետից ու ներքին խոհանոցից:

Մյուս կողմից էլ՝ նման բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է այնպիսի մարզիչ, որը կլինի երթակից, կունենա այնքան հեղինակություն, որ վատ խաղացող ֆուտբոլիստին (անկախ նրանից նա ով է և ինչ է կրում իր թևին) կնստեցնի պահեստայինների նստարանին, թիմին կփոխանցի հաղթողի հոգեբանություն ու Դ՛Արտանյանի նման «բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի» կարգախոսով պայքար մղի միասնական գաղափարի՝ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն:

1. Յուրի Ջորկաեֆ

«Ֆրանսիա-98, Եվրո-2000, հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, այդ ժամանակահատվածում Եվրոպայի ամենաարժեքավոր խաղացողներից մեկը: Ամեն անգամ, երբ Ջորկաեֆը խոսում է Հայաստանից, Հայաստանի հավաքականից կամ գալիս է հայրենիք, մի տեսակ սիրտդ հպարտությամբ է լցվում»…Լավ մի պահ թողնենք սենտիմենտալիզմն ու ռեալ նայենք իրականության աչքերին:

Յուրի Ջորկաեֆն իր միջազգային փորձով անխոս կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի հավաքականին: Սակայն ոչ որպես գլխավոր մարզիչ: Նախ մարզիչ, այն էլ հավաքականի մարզիչ լինելու համար անհրաժեշտ է գոնե մի՜ փոքր փորձ ունենալ: Թեկուզ բակի թիմի գործողությունները ղեկավարել, տանը երեխաներին թիմերի բաժանել ու այդպես մարզել գոնե: Էլ չեմ խոսում մարզչական արտոնագրի մասին:

Բայց եկեք չմոռանանք նաև, որ Ջորկաեֆը 2006 թվականից ի վեր, ոչ միայն մարզչական, այլև այլ աշխատանք չի կատարել: Ո՜չ մի: Նման պարագայում Յուրի Ջորկաեֆը կարող է մեծ օգուտ տալ պահեստայինների նստարանին միայն որպես օգնական:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Մխիթարյանը շարք է վերադարձել (լուսանկար)

Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Ֆուտբոլի պատմության թոփ-10 «ամենաառատաձեռն» մարզիչները

Մխիթարյանը սկսել է մարզվել մարզասրահում

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

«Անընդունելի է, երբ իմ կերպարն օգտագործում են կոմերցիոն նպատակներով». Softconstruct-ի և VBET-ի դեսպան Ջորկաեֆը՝ բիզնես էթիկայի կանոնների խախտման մասին

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»