fbpx
Բաժիններ

Թոփ ֆուտբոլիստներ, որոնք կարիերայում ոչինչ չեն հաղթել

Թոփ ֆուտբոլիստներին հաճախ բնորոշում են նրանց նվաճած գավաթները: Սակայն երբեմն ֆուտբոլը կարող է անարդարացի գտնվել մեծ խաղի տաղանդների նկատմամբ: Մեր կազմած ցանկը դրա վառ ապացույցն է: Ամեն թոփ խաղացողի չէ, որ բախտ է վիճակվել կրել շողշողացող մեդալը, երբեմն նրանց բախտը չի բերել կամ էլ նրանք հրաժարվել են տեղափոխվել ակումբներ, որոնք համապատասխանում են իրենց ներուժին՝ ի վերջո կախելով խաղակոշիկները մեխից առանց ճաշակելու հաղթանակի համը ու ունենալու անձնական թանգարան: VNews.am-ը առանձնացրել է բարձրակարգ 5 ֆուտբոլիստի:

Ստեն Կոլիմոր

Կոլիմորի դեմ պարզապես անհնար էր հակախաղ գտնել նրա լավագույն տարիներին: Նա համարվում է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, սակայն նրա գրանցած փայլուն արդյունավետությունը ոչ մի կերպ չեն արտացոլում տիտղոսները:

«Լիվերպուլը» ամենամեծ ակումբն էր, որում նա խաղացել է: Նա նաև հանդես է եկել «Նոթինգեմ Ֆորեսոտւմ», «Լեսթեր Սիթիում», «Աստոն Վիլայում», «Ֆուլհեմում», «Քրիստալ Փելասում» ու «Սաութէնդ Յունայթեդում»:

Ստենը 1996-ին մոտ էր Անգլիայի գավաթակիր դառնալուն, սակայն մերսիսադյան ակումբը պարտվեց «Յունայթեդին»՝ բավարարվելով արծաթե մեդալներով: Նա «Լեսթերում» էր, երբ 2000 թվականին «աղվեսները» նվաճեցին լիգայի գավաթ , սակայն դժբախտաբար, խաղացողը իրավունք չուներ մասնակցելու այդ մրցաշարին:

Եվ ահա «Լիվերպուլի» ու ԱՊԼ-ի լավագույն գոլահարներից մեկը կարող է միայն պարծենալ 1996-ի հունվարին ստացած ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5