Թոփ համալրումներով. Ինչ տեսք կունենա «Չելսիի» հարձակման գիծը 2020/21 մրցաշրջանում - VNews
Բաժիններ

Թոփ համալրումներով. Ինչ տեսք կունենա «Չելսիի» հարձակման գիծը 2020/21 մրցաշրջանում

Տրանսֆերային շուկան դեռ չի մեկնարկել, կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամով պայմանավորված էլ կանխատեսվում է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ խոշոր գործարքներ չեն լինի: Բայց «Չելսին» առաջ է անցնում բոլորից ու արդեն կատարել է մեկ խոշոր տրանսֆեր՝ գնելով Հակիմ Զիեշին «Այաքսից» 40 միլիոն եվրոյով: Արդեն երեկ հայտնի դարձավ, որ լոնդոնցիները շատ մոտ են նաև «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին գնելուն. առաջիկա օրերին Ռոման Աբրամովիչը, ամենայն հավանականությամբ, կվճարի գերմանացու՝ մոտ 60 միլիոն եվրո կազմող հրաժարագինը:

Ստացվում է, որ «Չելսին» կատարում է հարձակվողական ոճի 2 թոփ ֆուտբոլիստի տրանսֆեր, ինչը զգալիորեն ուժեղացնում է Լեմպարդի թիմի առջևի գիծը՝ ավելացնելով տաղանդ ու արդյունավետություն: Այժմ փորձենք միասին պատկերացնել, թե ինչ հարձակման գիծ կունենան «ազնվականները», ու թե ինչ լուծումներ կփորձի գտնել Լեմպարդը:  VNews-ը առաջարկում է 3 տարբերակ:

Տարբերակ 1 – կրակոտ ու արագ եռյակ

Առաջին ու ամենահավանական տարբերակը, որ կընտրի Լեմպարդը՝ 4-3-3 սխեմայով տարբերակն է, որն, այսպես կոչված, հավասարակշռվածն է: Այս դեպքում խաղադաշտի կենտրոնում կգործեն 3 նոմինալ կիսապաշտպանները՝ Կանտեն, Ժորժինյոն և Կովաչիչը, իսկ հարձակման գիծը կունենա թարմ ու երիտասարդ տեսք. աջից կգործի Զիեշը, ձախից՝ Պուլիշիչը, որը վերջապես կփորձի իրացնել իր ներուժը Լոնդոնում, իսկ կենտրոնից արդեն Վերները: Այս սխեմայով հարմար կլինի նաև սուր հակագրոհներ անցկացնել, երբ «Չելսին» խաղա երկրորդ համարով:

Տարբերակ 2 – Երկու խաղարկողով սխեմա

2-րդ տարբերակում «Չելսին» կխաղա 4-3-2-1 տակտիկայով, ինչը Լեմպարդին թույլ կտա ավելի հագեցնել խաղադաշտի կենտրոնն ու քիչ օգտագործել եզրերը: Կանտե-Ժորժինյո-Կովաչիչ եռյակը կենտրոնում կմնա նույնը, նրանցից մի փոքր առաջ կգործեն Մեյսոն Մաունթը, որը տպավորիչ մրցաշրջան անցկացրեց, և Զիեշը, որը, բացի վինգերից, ունի նաև փլեյմեյքերի դիրքում խաղալու հարուստ փորձ: Այսինքն՝ «Չելսին» կխաղա երկու կրեատիվ խաղարկողներով, որոնք էլ կփորձեն գոլային հնարավորություններ ստեղծել ու փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերել Վերներին: Այսպիսի սխեման «Չելսիին» թույլ կտա ավելի շատ վերահսկել գնդակը։

Տարբերակ 3 – Երկու հարձակվողով սխեմա

Եվ 3-րդ՝ քիչ հավանական տարբերակը, որ այնուամենայնիվ կարող է կիրառել Լեմպարդը՝ 2 հարձակվողով սխեման է՝ 4-2-2-2: Սա «Չելսիին» ոչ այնքան բնորոշ սխեմա է, քանի որ չափազանց հարձակվողական է. այս դեպքում խաղադաշտի կենտրոնում կլինեն 2 ֆուտբոլիստ՝ Կանտեն և Ժորժինյոն, եզրերում կգործեն Զիեշն ու Պուլիշիչը, իսկ հարձակման գծում՝ Վերներ – Աբրահամ զույգը: Թեմի Աբրահամը բավական արդյունավետ մրցաշրջան է անցկացնում. 22-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 13 գոլ է խփել: Վերներն էլ կարող է հաջողությամբ խաղալ անգլիացու կողքին՝ հաշվի առնելով, որ գերմանացին՝ բացի ռմբարկու լինելուց (40 խաղ, 31 գոլ այս մրցաշրջանում), հրաշալի կարողանում է կոմբինացիոն ու թիմային խաղ խաղալ, մանևրել տուգանային հրապարակի մատույցներում և նահանջել՝ օգնելով կիսապաշտպաններին: Այս սխեման իր մեջ պարունակում է ռիսկեր, սակայն շատ դեպքերում կարող է գերարդյունավետ լինել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

«Չելսին» խոշոր հաշվով պարտվեց «Շեֆիլդին» (տեսանյութ)

Հավերցը կարիերայի շարունակության նախընտրելի տարբերակ ունի

«Չելսին» գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Քրիստալ Փելասի» նկատմամբ (տեսանյութ)

Ամեն ինչ՝ հանուն Հավերցի. «Չելսին» 6 ֆուտբոլիստի կվաճառի

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

«Չելսին» հաղթում է ու վերադառնում քառյակ (տեսանյութ)

Վիլիանի դուբլը չփրկեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում պարտությունից (տեսանյութ)

«Չելսին» արտագնա խաղում ելույթ է ունենում 2020-21 մրցաշրջանի տնային մարզազգեստով (ֆոտոշարք)

«Չելսին» ու «Բորուսիան» ներկայացրել են իրենց տնային մարզաշապիկները 2020/21 մրցաշրջանի համար (լուսանկարներ)

Վերները պատմել է՝ ինչպես Լեմպարդը նրան համոզեց տեղափոխվել «Չելսի»

Կայացել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

«Չելսին» հաղթեց «Լեսթերին»՝ նվաճելով Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

«Սիթին» պարտվեց «Չելսիին»․ «Լիվերպուլը» 30 տարի անց դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Գոլացո՝ Դե Բրույնեից․ հաշիվը հավասար է՝ 1-1 (տեսանյութ)

Լեմպարդը՝ «Սիթիի» դեմ խաղում «Լիվերպուլի» երկրպագուների աջակցության մասին․ «Անսովոր համադրություն է»