Տխուր վիճակագրությունը շարունակվեց. 4 անընդմեջ պարտություն, 5 խաղ առանց հաղթանակի - VNews
Բաժիններ

Տխուր վիճակագրությունը շարունակվեց. 4 անընդմեջ պարտություն, 5 խաղ առանց հաղթանակի

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան խաղը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի 2-րդ խաղարկությունում՝ Սկոպյեում 1-2 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի 2-րդ խաղարկությունը սկսեց մակեդոնացիներից կրած պարտությամբ: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության մեկնարկն ավելի հաջող էր մեր ընտրանու համար, որը 2018թ. սեպտեմբերի 6-ին Վարդան Մինասյանի գլխավորությամբ Երևանում 2-1 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի հավաքականին: Այդ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից Սկոպյեում խաղադաշտ էին դուրս եկել Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

2․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 3-րդ անգամ մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: 2018թ. սեպտեմբերի 9-ին Սկոպյեում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 2-0 հաշվով: Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած պատասխան հանդիպման ժամանակ ՀՀ հավաքականը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել մակեդոնացիների դարպասը: Աչքի էին ընկել Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը:

Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները 5-րդ անգամ մրցավեճի բռնվեցին Սկոպյեում: 3-րդ անգամ մրցակցի հարկի տակ մեր ընտրանին պարտվեց: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 16 տարի առաջ՝ 2004թ. օգոստոսի 18-ին կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (0-3):

Մեր ընտրանին Սկոպյեում առայժմ միայն մեկ անգամ է հաղթել: Դա 1995թ. սեպտեմբերի 6-ին էր, երբ ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Ռազմիկ Գրիգորյանի և Արմեն Շահգելդյանի խփած գոլերի շնորհիվ հաղթել էր 2-1 հաշվով: Ի դեպ, այդ հաղթանակն առաջինն էր մեր հավաքականի համար ընտրական մրցաշարերում:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ 9-րդ հանդիպումն անցկացրեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է մյուս 61 մրցակիցների հետ մրցախաղերի համեմատ: Հավասարակշռությունը խախտվեց. մակեդոնացիները 4-րդ հաղթանակը տոնեցին, մեր ընտրանին տոնել է 3 հաղթանակ, 2 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Իսկ ահա խփած և բաց թողած գնդակների տարբերությունը մեր ֆուտբոլիստների օգտին է՝ 16-15:

3․ ՀՀ հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մինչև մակեդոնացիներից կրած պարտությունը, մեր ֆուտբոլիստները զիջել էին ֆիններին (0-3), հույներին (0-1) և իտալացիներին (1-9): Հավաքականի պատմության մեջ դա նման 7-րդ դեպքն է: Վերջին անգամ մեր ֆուտբոլիստները 4 անընդմեջ պարտություն էին կրել 2017թ.: Իսկ ՀՀ հավաքականի հակառեկորդը գրանցվել է 1995-1996 և 2014-2015թթ. հանդիպումներում՝ 5-ական անընդմեջ պարտություն:

4․ Արդեն 5 խաղ է, ինչ Հայաստանի հավաքականը չի հաղթել՝ մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 անընդմեջ պարտություն: Վերջին հաղթանակը մեր ֆուտբոլիստները տոնել են անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 4-2 հաշվով պարտության մատնելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

5․ ՀՀ հավաքականը 16-րդ անգամ նոր մրցաշրջանը սկսեց պարտությամբ: Վերջին երկու տարիներին մեր ընտրանին մեկնարկային խաղում զիջում է մրցակցին: Անցյալ տարին ՀՀ հավաքականը սկսել էր բոսնիացիներից 1-2 հաշվով կրած պարտությամբ:

ՀՀ հավաքականին միայն 5 անգամ է հաջողվել մրցաշրջանը սկսել հաղթանակով (1998թ. Լիբանան՝ 1-0, 2001թ. Ուզբեկստան՝ 2-0, 2002թ. Անդորրա՝ 2-0, 2008թ. Մալթա՝ 1-0, 2017թ. Ղազախստան՝ 2-0):

6․ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներում առաջին անգամ գրանցված բոլոր գոլերն էլ խփվեցին 11մ հարվածներով: 2-րդ անգամ մեկ խաղում 11մ 3 հարված նշանակվեց: Առաջին նման դեպքը տեղի էր ունեցել 2009թ. օգոստոսի 12-ին «Հանրապետական» մարզադաշտում Մոլդովայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում, որում մեր ընտրանին պարտվել էր 1-4 հաշվով: 69-րդ րոպեին Հովհաննես Գոհարյանի 11մ հարվածը հետ էր մղել մոլդովացիների դարպասապահ Ստանիսլավ Նամաշկոն, իսկ 90-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանի հարվածից հետո գնդակը հետ էր մղվել դարպասի հորիզոնական ձողից: Իսկ ահա ավելացված ժամանակում Ալեքսանդր Եպուրյանուն հստակ էր իրացրել Գևորգ Կասպարովի դարպասին նշանակված 11մ հարվածը:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Դավիթ Յուրչենկոն 4-րդ ամենատարեց ֆուտբոլիստն է, որ նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում

ՀՀ հավաքականի հանդիպումներում 3-րդ անգամ մեկ խաղում մեր դարպասին 2 11մ հարված նշանակվեց: Առաջին անգամ մրցակցին հաջողվեց 2 հարվածներն էլ դիպուկ իրացնել: 2006թ. հոկտեմբերի 11-ին Բելգրադում Սերբիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (0-3) Գևորգ Կասպարովի դարպասին նշանակված 11մ առաջին հարվածն անհաջող էր իրացրել Մարկո Պանտելիչը, իսկ ահա Դեյան Ստանկովիչը դիպուկ էր գտնվել 2-րդ 11մ հարվածն իրացնելիս:

2012թ. մայիսի 31-ին Հունաստանի հավաքականի հետ Ավստրիայում կայացած ընկերական խաղում (0-1) իրեն գերազանց էր դրսևորել Ռոման Բերեզովսկին՝ հետ մղելով Գիորգիոս Սամարասի և Յանիս Ֆետֆացիդիսի 11մ հարվածները:

7․ Էզգյան Ալիոսկին ՀՀ հավաքականի հետ հանդիպումներում 2-րդ 11մ հարվածը դիպուկ իրացրեց: Առաջին անգամ նա հաջողության էր հասել 2018թ. սեպտեմբերի 9-ին Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում՝ խոցելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

ՀՀ հավաքականի հետ անցկացրած 9 հանդիպումներում մակեդոնացիները 6 անգամ 11մ հարվածի իրավունք են ստացել, որից իրացրել են 5-ը: Բացի Ալիոսկիից, մեկական անգամ աչքի են ընկել Գորան Պանդևը, Իլչո Նաումոսկին և Իլյա Նեստորովսկին: Իսկ ահա Բոբան Բաբունսկին չի կարողացել դիպուկ իրացնել ՀՀ հավաքականի դարպասին նշանակված 11մ առաջին հարվածը: 1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպյեում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Բաբունսկու հարվածը հետ է մղել Արմեն Պետրոսյանը: Ի դեպ, այդ վրիպումը թանկ էր նստել մակեդոնացիների վրա, որոնք պարտվել էին 1-2 հաշվով:

8․ Տիգրան Բարսեղյանն առաջին անգամ ՀՀ հավաքականում 11մ հարված իրացրեց՝ խփելով 6-րդ գնդակը: Մակեդոնացիների հետ հանդիպումներում դա ՀՀ հավաքականի օգտին նշանակված 11մ առաջին հարվածն էր: Բարսեղյանն ընդգրկվեց մեր ընտրանու լավագույն ռմբարկուների տասնյակում: Վերջին անգամ Բարսեղյանը հավաքականում աչքի էր ընկել անցյալ տարվա հոկտեմբերի 12-ին Վադուցում Լիխտենշտեյնի ընտրանու հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Ի դեպ, գոլերից 3-ը Բարսեղյանը խփել է հենց Լիխտենշտեյնի հավաքականի դարպասը:

9․ Միանգամից 5 նորեկներ՝ ռուսաստանցի Դավիթ Յուրչենկոն, Սերոբ Գրիգորյանը, կոլումբացի Վբեյմար Անգուլոն, Խորեն Բայրամյանն ու Արշակ Կորյանը նորամուտը նշեցին Հայաստանի հավաքականում: Հավաքականի անցկացրած 212 հանդիպումներում մեր ընտրանու մարզաշապիկը կրել են 205 ֆուտբոլիստներ: Նրանցից 10-ն այլազգի ֆուտբոլիստներ են: Լեգեոնականներից առաջինը ՀՀ հավաքականի կազմում հանդես է եկել ուկրաինացի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ նորամուտը նշելով 1996թ. օգոստոսի 31-ին Երևանում Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»

Հետագա տարիներին ՀՀ հավաքականի մարզաշապիկը կրել են արգենտինացիներ Մարսելո Դևանին և Խոսե Բիլիբիոն, ռումինացի Մարիան Զեչիուն, կամերունցիներ Բալեպ Բա Նդումբուկն ու Ապուլա Բետեն, բրազիլացիներ Մարկոս Պիզելին ու Ալեքս Էնրիկե դա Սիլվան:

10․ Վարազդատ Հարոյանն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով: Նա դարձավ խաղասկզբից ՀՀ հավաքականի ավագի պարտականությունները կատարած 18-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որն ավագի թևկապով իր խաղընկերներին 74 անգամ է խաղադաշտ ուղեկցել: Հավաքականի ներկայիս ավագ Հենրիխ Մխիթարյանը 2-րդ ցուցանիշն ունի: Նա այդ պարտականությունը 35 խաղում է կատարել:

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից»

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Բարսեղյանի գոլային փոխանցումը Յուրչենկոյի թիմի դեմ խաղում (տեսանյութ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Արշակ Կորյանի շլացուցիչ գոլը «Կրասնոդարի» դեմ խաղում (տեսանյութ)

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Արշակ Կորյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ուրալի» դեմ խաղում (տեսանյութ)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին