Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն այսօր որոշում է կայացրել, որ իր հովանու ներքո ակումբային և հավաքականների մակարդակով հանդիպումները չի թույլատրվում անցկացնել Հայաստանում և Ադրբեջանում՝ մինչև հետագա զարգացումները: Պատճառն արցախա-ադրբեջանական սահմանային գոտում տիրող լարված իրավիճակն է: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշվում է՝ ՈՒԵՖԱ-ն իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո եկել է այն եզրահանգման, որ իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ընդունման համար այդ երկրներում համապատասխան պայմաններ ապահոված չեն: Ավելի վաղ չեզոք խաղադաշտերում էին անցկացվել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի և Ազգերի լիգայի գավաթի խաղարկության 2 հանդիպումներ:
ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային՝ ներառյալ նրանց համապատասխան ակումբները, խնդրել է առաջարկել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի իրենց հաջորդ տնային խաղերի վայրերի այլընտրանքային տարբերակներ:
Իրավիճակը տարածաշրջանում մնալու է ՈՒԵՖԱ-ի վերահսկողության տակ, և կազմակերպության Գործադիր կոմիտեի ընդունած որոշումն այս պահի դրությամբ չի ազդում հաջորդ տարվա հունիսին Բաքվում ԵՎՐՈ 2020-ի հանդիպումների անցկացման վրա:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը, ըստ նախնական ծրագրի, նոյեմբերի 11-ին Երևանում պլանավորել է ընկերական խաղ անցկացնել Քուվեյթի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի շրջանակում պետք է հյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Ինչ վերաբերում է երիտասարդական հավաքականին, ապա Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը ԵՎՐՈ 2021-ի ընտրական փուլը պետք է ավարտի տնային մրցավեճերով՝ նոյեմբերի 12-ին հյուրընկալելով Շվեդիայի հավաքականին, իսկ դրանից 4 օր անց մրցելով իսլանդացիների հետ:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո