ՈՒԵՖԱ-ն կարող է վերանայել եվրագավաթային խաղերն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը - VNews
Բաժիններ

ՈՒԵՖԱ-ն կարող է վերանայել եվրագավաթային խաղերն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) օգոստոսի կեսերին ևս մեկ անգամ կվերլուծի կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակը և կորոշի՝ արդյոք հնարավոր կլինի թեկուզ մասամբ փոխել եվրագավաթային մրցաշարերի հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2019/20թթ․ խաղարկությունների վճռորոշ փուլերի խաղերն այս օրերին տեղի են ունենում Պորտուգալիայում ու Գերմանիայում փակ տրիբունաների պայմաններում: Եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի որակավորման փուլերին հայկական ակումբներից մասնակցելու են «Արարատ-Արմենիան» (Չեմպիոնների լիգա), «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը» (3-ն էլ՝ Եվրոպա լիգա):

«ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից հուլիսի 9-ին որոշում է կայացվել, որ հանդիպումները պետք է անցկացվեն առանց հանդիսականների՝ մինչև հետագա ցուցումները: Սակայն ՈՒԵՖԱ-ն մշտապես հետևում է տարբեր երկրներում կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ փոփոխություններին: Օգոստոսի կեսերին նախատեսում ենք ևս մեկ անգամ ամեն ինչ վերլուծել և տեսնել՝ արդյոք հնարավոր է գոնե մասամբ վերանայել հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու ներկայիս որոշումը»,- նշել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

ՈՒԵՖԱ. 2019-20 մրցաշրջանի լավագույնները (տեսանյութ)

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ն հերքել է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկությունը

«Վատ վիրուսի լավ հետևանքները». ինչպե՞ս է փոխվել/ու Չեմպիոնների լիգան COVID-19-ից հետո

«Բավարիան» շրջանցել է «Ռեալին» ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Բավարիայի» պատմական ու ռեկորդային եկամուտները՝ Չեմպիոնների լիգայից

ՈՒԵՖԱ-ն «Սլովանին» ստիպել է խաղալ 2-րդ թիմով՝ կորոնավիրուսի 1 դեպքի պատճառով

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը հաջորդ մրցաշրջանո՞ւմ էլ մեկ խաղով կանցկացվի. Չեֆերինը պատասխանել է

ՈւԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

ՈՒԵՖԱ-ի՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները հաջորդ մրցաշրջանում

ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնա» – «Նապոլի» խաղի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել

ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է «Ռեալում» կորոնավիրուսի դեպքի գրանցման փաստը

Հայաստանը դարձել է առաջին երկրներից, որը միացել է ՈւԵՖԱ-ի Playmaker ծրագրին