ՈւԵՖԱ-ն ակումբներից կլորիկ գումար է պահանջում ԵՎՐՈ-2020-ի հետաձգման համար - VNews
Բաժիններ

ՈւԵՖԱ-ն ակումբներից կլորիկ գումար է պահանջում ԵՎՐՈ-2020-ի հետաձգման համար

ՈւԵՖԱ-ն պատրաստ է հետաձգել ԵՎՐՈ- 2020-ը կորոնավիրուսի COVID-19-ի համաճարակի պատճառով։

Սակայն կազմակերպությունը մտադիր է ակումբներից ու լիգաներից պահանջել փոխհատուցում շուրջ 272 մլն. ֆունտ մեկ տարով մրցաշարը տեղափոխելու համար, պնդում է The Athletic-ը։

Հենց այդքան է ՈւԵՖԱ-ն գնահատում Եվրոպայի առաջնության հետաձգումը 2021 թվական։ Այս առաջարկը կհնչեցվի մարտի 17-ին կայանալիք բոլոր շահագրգիռ կողմերի հանդիպման ժամանակ։

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցների ղեկավարների հետ տեսակապով հանդիպման ժամանակ որոշում կկայացվի Եվրոպայի առաջնությունը հետաձգելու մասին։ Տարբերակ կա նաև մրցաշարը 2020-ի դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ։

Օրակարգային թեմաներից է նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի չկայացած հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՎՐՈ-ի տեղափոխման ազդեցությունը Եվրոպայի կանանց առաջնության վրա, որը պետք է տեղի ունենա Անգլիայում հաջորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։

Ակումբները ու լիգաները ցանկանում են ինչ-որ կերպ ավարտին հասցնել ընթացիկ մրցաշրջանները, իսկ եթե ներկայիս արդյունքները որպես հիմք ընդունեն ամբողջ մրցաշրջանի համար, կարող են բախվել լուրջ իրավական խնդիրների։

Չնայած COVID-19-ի լայն աշխարհագրության ու արագ տարածման, եվրոպական մի շարք լիգաներ հույս են պահպանում, որ մրցաշրջանները կվերսկսվեն մայիսին կամ հունիսին, հնարավոր է նաև հուլիսին՝ փլեյ-օֆֆ համակարգի օգտագործմամբ։ Սակայն այդ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ֆուտբոլիստների պայմանագրերի հետ, որոնք սովորաբար կնքվում են մինչև հունիսի 30-ը։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

«Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը դարձել է կորոնավիրուսից 41 մարդու մահվան պատճառ

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի նոր մրցաշրջանը Ֆրանսիայում

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Սարգիս Ադամյան. «Ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա լիգայում»

Երկու քաղաք երաշխիք չի տալիս, որ կընդունի ԵՎՐՈ-ն

Ռոբերտո Մարտինեսը որոշել է՝ ում հետ կապել իր ֆուտբոլային ապագան

Ռայոլա. «Պոգբան ցանկանում է օգնել ՄՅՈւ-ին հայտնվել Չեմպիոնների լիգայում»

Հակասական շահեր. Ինչ փոփոխություններով կվերսկսի Չեմպիոնների լիգան

Հայտնի է՝ երբ կլսվի «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը՝ ՈւԵՖԱ-ի որոշման վերաբերյալ