«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար - VNews
Բաժիններ

«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Մայիս 2019 - 23:00

4

Չելսի

1

Արսենալ

1 - 0 Օլիվիե Ժիրու - 49`

2 - 0 Պեդրո Ռոդրիգես - 60`

3 - 0 Էդեն Ազար - 65`

3 - 1 Ալեքս Իվոբի - 69`

4 - 1 Էդեն Ազար - 72`

BBC Radio-ի եթերում այսօր քննարկման գլխավոր թեմաներից մեկը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» որոշումն էր չգործուղել ֆուտբոլիստին Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ:

Հաղորդավարները խիստ քննադատության են ենթարկում ՈւԵՖԱ-ին նման խոշոր հանդիպման անցկացումը քաղաքական խնդիր ունեցող երկրին վստահելու համար, ընդունում են, որ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը նորմալ է, այնտեղ հասնելու դժվարությունները նույնպես, բայց այն, որ ֆուտբոլիստը հրաժարվում է մասնակցել իր կարիերայի ամենակարևոր հանդիպումներից մեկին  վախենալով իր կյանքի համար՝ ոչ:

«ՈւԵՖԱ-ն անցած շաբաթվանից է սկսել խոսել, որ փորձում է կարգավորել Մխիթարյանի անվտանգության հարցը, բայց խնդիրն այն է, որ Բաքվին եզրափակիչը անցկացնելու իրավունքը տվել են 2017-ի սեպտեմբերին: Նրանք երկար ժամանակ ունեին երաշխիքներ ստանալու համար ու միանշանակ մրցաշրջանի սկզբում Եվրոպա լիգայի 2 ամենահարուստ ակումբները՝ «Արսենալը» ու «Չելսին», բուքմեյքերների ֆավորիտներն էին: Այնպես որ, շատ հավանական էր, որ այդ թիմերից մեկը կհասնի եզրափակիչ: Մենք այդ մասին գիտեինք դեռ հոկտեմբերից, երբ Մխիթարյանը չկարողացավ թիմի հետ մեկնել Ադրբեջան «Քարաբախի» հետ խաղին, դա խնդիր էր: Նրանք այնքան ժամանակ ունեին դա լուծելու համար: Դա այն արտահերթ հարցերից չէ, որ հանկարծակի պատահում է նրանց հետ: «Արսենալի» ավագը շատ խելացի խոսքեր է ասել, նրանք չպետք է ընդունեին եզրափակիչը ու ես ամբողջովին համաձայն եմ նրա հետ»,-ասել է Սեմ Ուոլիսը:

Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


#BlackLivesMatter. Ֆուտբոլային աշխարհի միասնական ակցիան՝ Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Եվս մեկ գրանդ միանում է Վերների համար պայքարին

Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Չելսին» մտադիր է 2 խոշոր գործարք իրականացնել

«Չելսին» հայտարարություն է տարածել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Նգոլո Կանտեին դատի են տվել

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

«Սարին տանջում էր Ազարին». Զոլա

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի