UFC-ի նախագահ․ «Կոնորի հաջորդ մրցակիցը Խաբիբն է» - VNews
Բաժիններ

UFC-ի նախագահ․ «Կոնորի հաջորդ մրցակիցը Խաբիբն է»

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին անվանել է երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորի հաջորդ մրցակիցը։

«Կոնորն այսօր ուղղակի անհավանական տեսք ուներ, ավելի լավը, քան երբևէ։ Մակգրեգորը շատ է ցանկանում Խաբիբի հետ ռևանշ անցկացնել։ Այսօրվա մենամարտից հետո այդ ռևանշը կլինի ամենամեծը պատմության մեջ։

Դա այն մենամարտն է, որը պետք է լինի հաջորդը»,- ասել է Դեյնա Ուայթը։

Հիշեցնենք, որ Մակգրեգորն այսօր հայտարարել է, որ ցանկանում է՝ մենամարտը տեղի ունենա Ռուսաստանում, քանի որ իրեն ավելի շատ ռուս է համարում, քան Նուրմագոմեդովին։

Խոսելով մենամարտը Մոսկվայում անցկացնելու մասին՝ Դեյնա Ուայթն ասել է․ «Մենամարտը չի կարող անցկացվել Մոսկվայում, իսկ թե ինչու, դատեք ինքներդ։ Այն կարող է կայանալ Վեգասի նոր ստադիոնում կամ Դալասում, Լոնդոնի О2-ում։ Ցանկացած ստադիոն լի կլինի այդ մենամարտի օրը։ Խաբիբ – Կոնոր մենամարտը կունենա այնքան լսարան, որքան եղել է Կոնոր – Ֆլոյդ մենամարտի ժամանակ։ Հնարավոր է՝ դիտումների ռեկորդ էլ գրանցվի»։

Հիշեցնենք, որ կեսգիշերից հետո Կոնոր Մակգրեգորը UFC 246 մրցաշարի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել տիտղոսի նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեին։ Կոնորը Խաբիբի հետ մենամարտել է UFC 229-ի շրջանակում 2018 թվականի հոկտեմբերին։ Նուրմագոմեդովը հաղթել է Մակգրեգորին 4-րդ ռաունդում։

Մակգրեգոր․ «Ուզում եմ Խաբիբի հետ կռվել Ռուսաստանում․ ես ավելի շատ ռուս եմ, քան նա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մայրս ինձ խնդրեց չկռվել առանց հորս». ինչու Խաբիբ Նուրմագոմեդովն ավարտեց մարզական կարիերան

Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Մակգրեգորի թիմակից Դիլոն Դենիսը աջակցել է Հայաստանին (նկար)

«Այդ թիմերը կխաղան ՉԼ եզրափակիչում»․ Նուրմագոմեդովի կանխատեսումը

«ՆոստալժիԳը՝ ամերիկյան ձևով». Ինչու՞ է Թայսոն – Ջոնս մենամարտը՝ թոփ իրադարձություն

Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել UFC-ում՝ այն նվիրելով հայերին (տեսանյութ)

Կոնոր Մակգրեգորը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին

Կորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Կոնոր Մակգրեգորը երրորդ անգամ ավարտեց մարզական կարիերան

Մակգրեգորը կպայքարի գոտու համար. նրա մրցակիցը կարող է լինել Խաբիբը

Կոնոր Մակգրեգորն իրեն անվանել է MMA պատմության լավագույն մարտիկը

Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է

UFC ղեկավարը հայտնել է, թե երբ ու որտեղ է կայանալու Խաբիբ – Գետջի մենամարտը

«Մեզ սպորտ է պետք․ եկեք խաղանք»․ Թրամփը՝ UFC 249-ի մասին (տեսանյութ)

Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է Գեյջիի հետ մենամարտից հետո