-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
UFC-ի նախագահ Դենա Ուայթն իր ինստագրամյան էջում հայտարարել է, որ UFC 249-ը կայանալու է՝ չնայած նրան, որ Խաբիբ Նուրմագոմեդովը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հրաժարվել է մեկնել ԱՄՆ ու մենամարտ անցկացնել Տոնի Ֆերգյուսոնի հետ։
Օրվա գլխավոր մենամարտը կկայանա Տոնի Ֆերգյուսոնի և Ջասթին Գեյջիի միջև։ Խառնամարտիկները կվիճարկեն կազմակերպության թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։
Միևնույն ժամանակ Ուայթը չի նշել, թե մենամարտը որտեղ է կայանալու, սակայն վստահեցրել է՝ «երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղ»։
Ստացվում է, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի միջև նախատեսված մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ։
Ֆերգյուսոնը՝ Խաբիբի դեմ մենամարտի չեղարկման մասին․ «Նա վախեցավ ու չի ուզում կռվել» (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո