-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
UFC 249 մրցաշարը տեղի է ունենալու մասնավոր կղզում, հայտնել է կազմակերպության նախագահ Դեյն Ուայթը:
«Ես երկու ամսով վարձակալել եմ այդ կղզին: Մենք այնտեղ մենամարտեր կկազմակերպենք ամեն շաբաթ: Մենք մի քանի օր ունենք, որպեսզի անվտանգության միջոցառումներ կազմակերպենք կղզում: Հիմա անհրաժեշտ ենթակառուցվածքներ ենք ներդնում մարտերի անցկացման համար»,-ասել է Ուայթը:
Հաղորդվում է, որ մարտիկները անհատական ինքնաթիռներով կհասցվեն մրցավայր, որտեղ կանցնեն կորոնավիրուսի թեստավորում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 18-ին նախատեսված Տոնի Ֆերգյուսոն – Խաբիբ Նուրմագոմեդով մենամարտը չի կայանա, ռուս մարտիկի փոխարեն Ֆերգյուսոնի հետ կմենամարտի Ջասթին Գեջին: Այդ մենամարտը ևս կկայանա վերոնշյալ կղզիում, իսկ հաղթողը առաջիկայում կմենամարտի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո