-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆրանսիայի ու Ուկրաինայի հավաքականների միջև այսօր կայանալիք ընկերական հանդիպմանն ուկրաինացիները հայտավորել են 2016 թվականին մարզական կարիերան ավարտած, 45-ամյա դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկիին՝ հաղորդում է AS-ը:
Բանն այն է, որ Ուկրաինայի հավաքականի դարպասապահներից երեքի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Շովկովսկին, որը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին և այս պահին Ուկրաինայի հավաքականում գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի օգնականն է, 90 խաղ է անցկացրել ազգային ընտրանու մարզաշապիկով:
Ուկրաինացիների մեկնարկային կազմն արդեն հայտնի է: Դարպասը կպաշտպանի Գեորգի Բուշանը, որը հավաքականի հիմնական դարպասապահներից միակն է, որ վարակված չէ կորոնավիրուսով:
Ուկրաինայի հավաքականի դարպասապահներից կորոնավիրուսով վարակված են Անդրեյ Պյատովը, Անդրեյ Լունինն ու Յուրի Պանկիվը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո