Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Տոտենհեմի» 27-ամյա հարձակվող Հարի Քեյնը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Սակայն Ֆրանսիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և ֆուտբոլիստի վերամիավորումը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե ՊՍԺ-ից հեռանա հարձակվող Կիլիան Մբապեն, որին իր կազմում տեսնելու մեծ ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»: Արգենտինացի մասնագետն ու Քեյնը միմյանց ծանոթ են «Տոտենհեմում» աշխատանքի ժամանակաշրջանից:
Անգլիայի հավաքականի հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 21 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt․de պորտալի, կազմում է 120 մլն եվրո:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է բաժանվել հարձակվողից ու տրանսֆերի հավանական գնորդներից պահանջում է 170 մլն եվրո:
Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ Քեյնին ցանկանում են հրավիրել նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ինչու «Ռեալը» ձեռք չբերեց Մբապեին 2017 թվականին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո