Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ

k n - Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ

Այսօր Դուբայում տեղի կունենա շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և շախմատային թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչնու միջև կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցակիցներն իրենց պայքարը կսկսեն նոյեմբերի 26-ին՝ անցկացնելով դասական շախմատի 14 պարտիայից բաղկացած մրցախաղի մեկնարկային տուրի հանդիպումը: Եթե մրցախաղն ավարտվի ոչ-ոքի, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում: Անհրաժեշտության դեպքում մրցակիցները հաղթողին կորոշեն 2 պարտիայից բաղկացած կայծակնային մրցախաղում: Ընդհանուր առմամբ կարող է անցկացվել կայծակնային շախմատի 10 պարտիա: Եթե հաշիվը կրկին հավասար լինի, ապա աշխարհի չեմպիոնը կորոշվի «արմագեդոնում»:

Աշխարհի առաջնության մրցախաղը պետք է անցկացվեր անցյալ տարի, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղափոխվեց 2021թ.:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2 մլն դոլար է: Հաղթողը կպարգևատրվի 1,2 մլն դոլարով, պարտվողը կստանա 800 հազար դոլար: Իսկ եթե չեմպիոնը հայտնի դառնա լրացուցիչ մրցախաղում, ապա հաղթողը կստանա 1,1 մլն դոլար, պարտվողը՝  900 հազար դոլար:

k1 960x540 - Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ

Մագնուս Կառլսենը 5-րդ անգամ մրցավեճի կբռնվի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ Յան Նեպոմնյաշչնին առաջին անգամ է վիճարկելու շախմատային թագը: Երկու շախմատիստներն էլ 31 տարեկան են: Ընդ որում, Կառլսենն իր 31-ամյակը կնշի խաղասեղանի շուրջ՝ նոյեմբերի 30-ին կայանալիք 4-րդ պարտիայի ժամանակ:

Ի դեպ, Յան Նեպոմնյաշչնին այս մրցախաղում հանդես է գալու ոչ թե Ռուսաստանի, այլ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո, քանի որ ռուսաստանցի մարզիկները համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից 2019թ. դեկտեմբերի 9-ից 4 տարով զրկվել են աշխարհի առաջնություններում իրենց երկրի դրոշի ներքո հանդես գալու իրավունքից:

Հիշեցնենք, որ Յան Նեպոմնյաշչնին հաղթող էր ճանաչվել Եկատերինբուրգում անցկացված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում՝ 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր:

Մագնուս Կառլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել էր 2013թ. Հնդկաստանի Չեննայ քաղաքում Վիշվանաթան Անանդի հետ կայացած մրցախաղում՝ հաղթելով 6,5-3,5 հաշվով: Ընդ որում, աշխարհի գործող չեմպիոն Անանդին այդպես էլ չէր հաջողվել գեթ մեկ պարտիայում հաղթել:

karlsen anand - Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ

Հաջորդ տարի Կառլսենն Անանդի հետ Սոչիում կայացած մրցախաղում կրկին հաղթեց (6,5-4,5)՝ պահպանելով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

Ավելի թեժ մրցապայքարում ընթացավ 2016թ. Նյու Յորքում Սերգեյ Կարյակինի հետ կայացած աշխարհի առաջնության մրցախաղը, որում դասական շախմատի 12 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 6-6: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ էր տոնել, 10 պարտիա ավարտվել էր ոչ-ոքի: Եվ միայն լրացուցիչ մրցախաղում Կառլսենին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ (3-1) ու 3-րդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն:

2018թ. Լոնդոնում Ֆաբիանո Կարուանայի հետ կայացած մրցախաղի ելքն էլ որոշվեց լրացուցիչ մրցաշարում: Դասական շախմատի բոլոր 12 պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի: Հաղթելով լրացուցիչ մրցաշարի առաջին 3 պարտիաներում էլ, Կառլսենը կրկին պահպանեց ուժեղագույնի իր տիտղոսը:

k f - Ում կժպտա շախմատային կաիսան. Մագնուս Կառլսեն-Յան Նեպոմնյաշչնի աշխարհի առաջնության մրցախաղին ընդառաջ

Հաշվի առնելով Մագնուս Կառլսենի հսկայական փորձն աշխարհի առաջնությունների մրցախաղերում, շախմատային մասնագետների մեծամասնությունը հաղթելու նրա հնարավորություններն ավելի բարձր է գնահատում: Իսկ թե իրականում ով կտիրանա շախմատային թագին, ցույց կտա միայն մրցախաղի ընթացքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մրցախաղում հավասարակշռությունը պահպանվեց

Կառլսենն ու Նեպոմնյաշչնին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Ոչ-ոքիների շարքը շարունակվեց

Կառլսենն ու Նեպոմնյաշչնին կրկին հաշտություն կնքեցին

Մեկնարկային տուրում Կառլսենն ու Նեպոմնյաշչնին խաղաղությամբ բաժանվեցին

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Արոնյանը վստահ ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճեց

Կիսաեզրափակչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ

Մագնուս Կառլսենը՝ New In Chess Classic մրցաշարի հաղթող

Նրանց պատմությունը սկսվում է մանկությունից․ շախմատային թագը կվիճարկեն Նեպոմնյաշչին ու Կառլսենը

Ոչ-ոքի՝ Արոնյան-Կառլսեն կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում