-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկ Ումար Նուրմագոմեդովն իր նորամուտն է նշել UFC-ի շրջանակում՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ղազախ մրցակից Սերգեյ Մորոզովին:
Խառնամարտն ավարտվել է Ումարի կիրառած խեղդող հնարքով: Նույն հնարքով 2012 թվականին UFC-ում իր նորամուտի խառնամարտում հաղթեց Խաբիբը՝ նոկաուտի ենթարկելով Իրանի ներկայացուցիչ Քամալ Շալորուսին:
«Ես երջանիկ եմ: Ինը տարի առաջ Խաբիբը դուրս եկավ այս ռինգ ու նույնկերպ հաղթեց իր մրցակցին: Ուրախ եմ, որ արեցի նույնը և հաղթեցի»,- մենամարտից հետո ասել է Ումարը:
Հավելենք, որ Խաբիբը ռինգի հարևանությամբ հետևում էր իր զարմիկի ելույթին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո