fbpx

Ունայ Էմերի. «Ինձ համար պարտությունն ամենևին էլ զարմանալի չէր»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում բելառուսական ԲԱՏԷ-ից կրած 0-1 հաշվով պարտությունից հետո զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ ամեն ինչ կվճռվի երկրորդ խաղում:

«Բարդ խաղ էր, անխոս: Հաջորդ 90 րոպեները, համոզված եմ, բացարձակապես այլ կերպ են դասավորվելու: Ես հպարտ եմ իմ տղաներով: Նրանք մեծ ծավալի աշխատանք կատարեցին ու նվիրվածություն ցուցաբերեցին: Ինձ համար անսպասելի չէր պարտությունը, քանի որ այս դիմակայությունը բաղկացած է երկու խաղից:

Լակազետի կարմիր քարտի դրվագը չեմ տեսել, սակայն մենք խոսել ենք այդ մասին հանդերձարանում: Շատ ցավալի է, որ նա հաջորդ հանդիպմանը չի մասնակցի: Դա, իհարկե, մեծ կորուստ է, սակայն մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխել խաղն առանց նրա:

Մեր թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է: Այսօր իմ ընտրած ֆուտբոլիստները ի զորու են հաղթանակ ապահովելու: Այս նույն տղաները նախորդ շաբաթ  հաղթել էին: Ես որոշեցի կազմը չփոխել», – ասել է Էմերին:

«Արսենալ» – ԲԱՏԷ պատասխան հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում հաջորդ շաբաթ՝ փետրվարի 21-ին:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մոնիկա Մխիթարյան․ «Հենրիխը գիտի՝ ինչ է ասում»

ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին․ «Չմեկնելու որոշումը կայացրել է ֆուտբոլիստը»

The Sun․ «Արսենալը» չի ընդդիմանա, եթե Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից

#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

«Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են ի աջակցություն Մխիթարյանի ակցիա իրականացնել, սակայն ռիսկը մեծ է

10 գոլ հավակնում է դառնալ «Արսենալի» մրցաշրջանի լավագույնը

Վենգեր. «Մխիթարյանի հետ տեղի ունեցածը չպետք է լինի ֆուտբոլում»

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել և բոյկոտում են Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

CNN-ի սենսացիոն անդրադարձը. «Սա խայտառակում է ՈւԵՖԱ-ն, «Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն եզրափակիչը»

Մոնրեալ. «Ինձ Մխիթարյանի բացակայությունն ավելի է մտահոգում, քան տոմսերի թեման»

«Արսենալը» ու «Չելսին» վերադարձրել են ՈւԵՖԱ-ին Բաքվի եզրափակիչի 6000 տոմս

Օբամեյանգն ու Լակազետը «Արսենալի» նոր ADIDAS մարզաշապիկներով (լուսանկար)

Օզիլը՝ ադրբեջանցի երկրպագուներին․ «Մնաց 7 օր, շուտով կհանդիպենք եղբայրներ ու քույրեր»