-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալը» սեփական հարկի տակ առավելության հասավ ֆրանսիական «Ռենի» նկատմամբ ու դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: Հանդիպման ավարտից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ ֆուտբոլիստները կատարել են իրենց առջև դրած բոլոր խնդիրները:
«Մենք կարող ենք հպարտ լինել մեր խաղացողներով ու երկրպագուներով, քանի որ սա բարդ շաբաթ էր, կիրակի՝ «Յունայթեդը», այսօր՝ «Ռենը»: Այսօր մենք 90 րոպե կայուն խաղ ցուցադրեցինք, մրցունակ էինք առանց գնդակի ու ուժեղ՝ պաշտպանվելիս:
Մենք մեկ ծրագիր էինք գծել 90 րոպեի համար, քանի որ գիտեինք, որ մեզ 90 րոպե է պետք ու հնարավոր է, որ ավելի շատ, քանի որ եթե 3:0 հաշվի ժամանակ նրանք գոլ խփեին, լրացուցիչ ժամանակ պետք է խաղայինք:
Մխիթարյանն ու Իվոբին արժանի էին խաղալուն: Նրանք այդ 30 րոպեների ընթացքում մեզ շատ օգնեցին: Փոփոխություններից հետո նրանց ազդեցությունը տուգանային հրապարակում արդեն զգացվում էր ու նրանք ստեղծեցին 2 վտանգավոր պահ: Մենք բոլոր ֆուտբոլիստների կարիքն ունենք: Այսօր մեկնարկային կազմը կարևոր էր, բայց պետք է նշել նաև այն ֆուտբոլիստներին, որոնք պահեստայինների նստարանից դուրս եկան ու օգնեցին մեզ»,-Football London-ն է փոխանցում Էմերիի խոսքերը:
Հենրիխ Մխիթարյանը մեջքի թեթև վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո