Logo

«Բավարիա» - «Ռեալ»․ Եվրոպական կլասիկոն վերադառնում է

Հեղինակ
Վահե Գևորգյան
10:06 / 30.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Willkommen in München. բարի գալուստ Մյունխեն։ Գերմանիայի հարավում՝ Իզար գետի ափին գտնվող այս քաղաքը կրկին կընդունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպում, ու նորից մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։

Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում 8-րդ անգամ կիսաեզրափակիչում կհանդիպեն «Բավարիան» ու «Ռեալը»:  1976-2012 թվականների միջակայքում մյունխենցիները 6 անգամ հաղթել են «Արքայական ակումբին», սակայն վերջին երկու դիմակայություններում ուժեղ են գտնվել մադրիդցիները՝ 2013/14 և 2017/18 մրցաշրջաններում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի անդամներ «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին» քառորդ եզրափակիչից դուրս թողնելուց հետո ճակատագիրը կրկին այս թիմերին բերում է կիսաեզրափակիչ՝ գերմանա-իսպանական ևս մեկ թոփ-դիմակայության համար.

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին փակելուց հետո «Ռեալի» պաշտպանությունը նոր թիրախ ունի, թիրախ, որն ինքն էլ դեմ չէ մադրիդցիների դարպասը վերացել նշանակետի։

null

Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում 42 գոլ է խփել՝ 25-ը աջ ոտքով, 7-ը՝ ձախ, 10-ն էլ՝ գլխի հարվածով: Անգլիացի հարձակվողը 3,669 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ մեկ խաղում միջինը խփելով է 1 գոլ:

Բայց «Ռեալն» արտագնա խաղերում իսկական մղձավանջ է «Բավարիայի» համար: Թիմերի միջև կայացած մյունխենյան վերջին երեք դիմակայություններում մադրիդցիները հաղթել են: «Բավարիան», սակայն, 2021-ի ապրիլին ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո Չեմպիոնների լիգայի տնային խաղերում անպարտելի է արդեն 15 հանդիպում՝ 12 հաղթանակ, 3 ոչ-ոքի: 12 տարվա ընթացքում առաջին անգամ մյունխենյան գրանդը մնացել է առանց չեմպիոնության: Եվ  գերմանական ճակատը պարտվելուց հետո Թոմաս Տուխելի ֆուտբոլային բանակին մնում է միայն կռիվ տալ խաղադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար:

Չեմպիոնների լիգայի պատմության ամենատիտղոսակիր ակումբ «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում անպարտելի է ականջավոր գավաթի համար պայքարում: 10 խաղ, 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի: Խփած 22 գոլ, 91,2 տոկոս արդյունավետություն փոխանցումներ կատարելիս: «Բավարիան» դիամակայությանը կմոտենա առանց Քինգսլի Կոմանի, Բունա Սարի և Սաշա Բոեյի: Որակազրկումից հետո «Ռեալի» հայտացուցակ կվերադառնա Օրելյեն Չուամենին:

Եվս 2 հանդիպում և թիմերից մեկը կստանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր, «Բավարիան» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայում 26 հանդիպում են անցկացրել: Այս դիմակայությունը պատմություն ունի, պատմություն, որի նոր էջը կգրվի արդեն այսօր «Մյունխենի Ալյանց Արենայում»: Եվրոպական կլասիկոն վերադառնում է...

Ուշագրավ փաստեր խաղից առաջ

  • «Ռեալը» հանդիպմանը մոտենում է 18-խաղյա անպարտելիության շարքով
  • «Բավարիան» հանդիպմանը մոտենում է 5-խաղյա անպարտելիության շարքով
  • Երկու թիմերն էլ հաղթել են ազգային առաջնության նախորդ խաղերը
  • Թիմերի միջև նախորդ 5 խաղերում արձանագրվել է ընդհանուր 20 գոլ
  • Խաղը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը
  • «Բավարիան» նախորդ 20 տնային խաղերում կրել է 4 պարտություն
  • «Ռեալը» նախորդ 20 արտագնա խաղերում կրել է ընդամենը 1 պարտություն
  • «Ռեալը» հյուրընկալվելիս 9-խաղյա անպարտելիության շարք ունի
  • Հարի Քեյնն այս մրցաշրջանում խփել է 42 գոլ՝ սահմանելով անձնական ռեկորդ
  • «Ռեալը» խաղին հայտավորել է բոլորին, այդ թվում՝ Տիբո Կուրտուային, Դավիդ Ալաբային ու որակազրկված Դանիել Կարվախալին
  • «Բավարիան» 21-րդ անգամ կխաղա մրցաշարի կիսաեզրափակիչում, «Ռեալը»՝ ռեկորդային 33-րդ
  • «Բավարիան» ու «Ռեալը» մրցաշարի այս փուլում կմրցեն 8-րդ անգամ՝ 5-ով ավելի, քան ցանկացած այլ զույգ
  • Փլեյ-օֆֆում «Ռեալը» հաղթահարել է գերմանական «Լայպցիգի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը
  • Փլեյ-օֆֆում «Բավարիան» հաղթահարել է իտալական «Լացիոյի» ու անգլիական «Արսենալի» արգելքը
  • «Ռեալից» որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Դանիել Կարվախալը, «Բավարիան» որակազրկված ֆուտբոլիստ չունի
  • Թիմերի միջև վերջին 26 խաղերից 12-ը հաղթել է «Ռեալը», 11-ը՝ «Բավարիան»
  • Իսպանական թիմերի դեմ խաղերում «Բավարիան» գրանցել է 33 հաղթանակ, 16 ոչ-ոքի, 20 պարտություն
  • Իսպանական թիմերի դեմ տնային խաղերում «Բավարիան» գրանցել է 21 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 4 պարտություն
  • Գերմանական թիմերի դեմ խաղերում «Ռեալը» գրանցել է 40 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 24 պարտություն
  • Գերմանական թիմերի դեմ արտագնա խաղերում «Ռեալը» գրանցել է 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 20 պարտություն
  • Կառլո Անչելոտին 2016-2018թթ. գլխավորել է «Բավարիան»
  • Անչելոտին 2016/17 մրցաշրջանում «Բավարիայի» ղեկին դարձել է Գերմանիայի չեմպիոն
  • Անչելոտին նախկինում մարզչի կարգավիճակում «Բավարիային» հանդիպել է 8 անգամ ու երբեք չի պարտվել
  • Տոնի Կրոսը 2007-2014թթ. հանդես է եկել «Բավարիայում»
  • Դավիդ Ալաբան 2009-2021թթ. հանդես է եկել «Բավարիայում»
  • Ռաֆայել Գերեյրուն ու Ջուդ Բելինգեմը, Լերոյ Սանեն ու Բրահիմ Դիասը, Կիմ Մին Ջեն ու Արդա Գյուլերը նախկին թիմակիցներ են
  • Անտոնիո Ռյուդիգերն ու Կեպա Արիսաբալագան «Չելսիում» հանդես են եկել Թոմաս Տուխելի գլխավորությամբ
  • Թոմաս Մյուլերը (104) Կրիշտիանու Ռոնալդուից (115) հետո ՉԼ-ում ամենաշատ հաղթանակ տարած խաղացողն է
  • Մանուել Նոյերը «չոր» խաղերի քանակով (58) ՉԼ ռեկորդակիր է
  • Հարի Քեյնը մարզական կարիերայում հատել է 400 գոլի սահմանը
  • «Բավարիայի» կազմում նախորդ 8 խաղերում Թոմաս Մյուլերը խփել է 5 գոլ
  • «Բավարիան» 2024 թվականին գրանցել է 12 հաղթանակ, 6 պարտություն, 2 ոչ-ոքի
  • Թոմաս Մյուլերը ռեկորդակիր է Բունդեսլիգայում տարած հաղթանակների քանակով (338)
  • «Ռեալն» այս մրցաշրջանում 47 խաղում կրել է ընդամենը երկու պարտություն, երկուսն էլ՝ Մադրիդի «Աթլետիկոյից»
  • Վինիսիուսն այս մրցաշրջանի 31 խաղում խփել է 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում
  • «Ռեալը» նախորդ 16 խաղերից 8-ում անառիկ է պահել դարպասը

«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին և Երևանի ժամանակով 23։00-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։