Logo

«Բայերն» Իտալիայում հաղթեց «Ռոմային». ԵԼ-ի և ԿԼ-ի կիսաեզրափակիչների առաջին խաղերի արդյունքները

01:03 / 03.05.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային»: Գերմանիայի նորընծա չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպաններ Ֆլորիան Վիրցն ու Ռոբերտ Անդրիխը:

Այս մրցաշրջանում իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն անպարտելի է՝ 39 հաղթանակ, 8 ոչ-ոքի։

Կիսաեզրափակիչի մյուս դիմակայության առաջին խաղում ֆրանսիական «Մարսելը» տանը մրցեց իտալական «Ատալանտայի» հետ: Թիմերը խաղի մեկնարկին՝ 20 րոպեում, մեկական գոլ խփեցին և գրանցեցին ոչ-ոքի՝ 1-1:

Կոնֆերենցիաների լիգայում նույնպես կայացան կիսաեզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները:

Հունական «Օլիմպիակոսն» արտագնա խաղում սենսացիոն հաղթանակի հասավ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակը եզրափակող «Ասթոն Վիլայի» նկատմամբ՝ 4-2: Հունական ակուբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ մարոկկացի հարձակվող Այուբ Էլ-Կաբին։ Խաղի վերջնամասում անգլիական ակումբը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Իտալական «Ֆիորենտինան» ընդունեց բելգիական «Բրյուգեին» և ավելացված ժամանակում կամային հաղթանակի հասավ՝ 3-2:

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0-2 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 28, Ռոբերտ Անդրիխ, 73

«Մարսել» (Ֆրանսիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 1-1 (տեսանյութ

Շանսել Մբեմբա, 20 - Ջանլուկա Սկամակա, 11

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2-4 (տեսանյութ

Օլի Ուոթկինս, 45+1, Մուսա Դիաբի, 52 - Այուբ Էլ-Կաբի, 16, 29, 56 (11մ), Սանտիագո Էզե, 67

Վրիպում 11-մետրանոցից՝ Դուգլաս Լուիս, 84 («Ասթոն Վիլա»)

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 3-2 (տեսանյութ

Ռիկարդո Սոտիլ, 5, Անդրեա Բելոտի, 37, Մբալա Նզոլա, 90+1 - Հանս Վանակեն, 17 (11մ), Իգոր Տիագո, 63 

Հեռացում՝ Ռաֆաայել Օնյեդիկա, 61 («Բրյուգե»)