Logo

«Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն

21:20 / 14.04.2024Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մոտակա հետապնդողներ, գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» և «Շտուտգարտի» համար:

«Բայերը» Բունդեսլիգայի 29-րդ տուրում ընդունեց Բրեմենի «Վերդերին» և առավելության հասավ 5-0 հաշվով: Տանտերերի կազմում երկրորդ խաղակեսում հեթ-տրիկ ձևակերպեց 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, որը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը։ Մեկական գոլ խփեցին նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսն ու շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական:

«Բայերը» չեմպիոնությունն ապահովեց 79 միավորով: Նախորդ 11 մրցաշրջաններում Բունդեսլիգայի չեմպիոնական սկուտեղը նվաճել էր «Բավարիան»:

Ընդհանուր առմամբ՝ 120 տարվա պատմություն ունեցող «Բայերի» համար սա չորրորդ տիտղոսն է: Լևերկուզենի թիմը 1978/79 մրցաշրջանում հաղթել է Բունդեսլիգա-2-ում, 1987/88-ում՝ ՈւԵՖԱ-ի գավաթում, 1992/93-ում՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:

Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Վերդեր Բրեմեն»՝ 5-0 

Վիկտոր Բոնիֆեյս, 25 (11մ), Գրանիտ Ջակա, 60, Ֆլորիան Վիրց, 68, 83, 90