Logo

Բելինգեմն ավելացված ժամանակում հաղթանակ պարգևեց «Ռեալին» Էլ կլասիկոյում

01:09 / 22.04.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայացած Էլ կլասիկոյում Մադրիդի «Ռեալը» գոլառատ ու լարված պայքարում 3-2 հաշվով տնային հաղթանակի հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ։

Հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Բլաուգրանայի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը։ Տանտերերի պատասխան գոլը 18-րդ րոպեին խփեց բրազիլացի վինգեր Վինիսիուսը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

69-րդ րոպեին փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կրկին առաջ մղեց Չավիի գլխավորած թիմին, սակայն ընդամենը 4 րոպե անց Լուկաս Վասկեսը լուսատախտակին վառեց 2-2 հաշիվը։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն մրցավարի ավելացրած առաջին րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հաղթանակ պարգևեց «Ռեալին»։

«Արքայական ակումբը» վաստակեց 81 միավոր և 11 միավորով առաջ անցավ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից»։ Կատալոնական ակումբը երկու միավոր է առաջ երրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։

Լա լիգա, 32-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»` 3-2

Վինիսիուս, 18 (11մ), Լուկաս Վասկես, 73, Ջուդ Բելինգեմ, 90+1 - Անդրեաս Քրիստենսեն, 6, Ֆերմին Լոպես, 69