Logo

Չեմպիոնների լիգա․ Այսօր հայտնի կդառնան կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները

10:10 / 16.04.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 16-ին կկայանա քառորդ եզրափակիչի երկու պատասխան հանդիպում։

Կատալոնական «Բարսելոնան» տնային հանդիպում կանցկացնի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»։ Առաջին խաղերում հաղթել են իսպանական ակումբները։

Fast Media հեռուստաընկերությունը երկու խաղերն էլ կցուցադրի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23։00 (Fast Sports) (առաջին հանդիպում՝ 3-2)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 23։00 (Fast Sports 1) (առաջին հանդիպում՝ 1-2)