Logo

ՉԼ. «Բորուսիա Դորտմունդը» 11 տարի անց դուրս եկավ եզրափակիչ

00:53 / 08.05.2024Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» 11 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանական ակումբը մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս Փարիզի ՊՍԺ-ին կրկին հաղթեց 1-0 հաշվով։

Էդին Տերզիչի գլխավորած թիմի հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը` անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկնելով գլխի հարվածով։

Բաց թողած գոլից հետո փարիզյան ակումբը մեծացրեց ճնշումը։  Պորտուգալացներ, պաշտպան Նունու Մենդեշի ու կիսապաշտպան Վիտինյայի հարվածներից հետո «Բորուսիային» գոլից փրկեց դարպասաձողը։ Չնայած բազմաթիվ գրոհներին, ՊՍԺ-ն այդպես էլ չկարողացավ բեկել հանդիպման ու դիմակայության ընթացքը։ «Բորուսիան» հաղթեց ընդհանուր 2-0 հաշվով։

Դորտմունդյան ակումբը մրցաշարի եզրափակիչում մրցելու է «Ռեալ» - «Բավարիա» դիմակայության հաղթողի դեմ։ Կողմերի առաջին խաղում գրանցվել է 2-2 հաշիվը, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին, կմեկնարկի Երևանի ժականակով 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 0-1 (տեսանյութ)

Մաթս Հումելս, 50