Logo

Դերասան Ժան Ռենոն կթողարկի իր առաջին լրտեսական վեպը

12:11 / 03.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն մայիսի 16-ին կթողարկի իր առաջին լրտեսական վեպը՝ «Էմմա», հայտնում է Le Fifaro թերթը ։

«Ես պետք է գրեի այս վեպը. միշտ սիրել եմ արտասովոր ու ռոմանտիկ մարդկային պատմություններ»,- ասել է նա։

Գրքի հրատարակիչը նշել է, որ գիրքը պատմում է հանգիստ կյանքով ապրող մի երիտասարդ կնոջ մասին, որը հանկարծ «սուզվում է լրտեսության անողոք աշխարհը»: Նրա խոսքով՝ հերոսուհին, լինելով մերսող Ֆրանսիայի Բրետանի շրջանից, մեկնում է  Օմանի սուլթանություն, որտեղ էլ հանդիպում է «առեղծվածային կարևորագույն հարցի»։