Logo

ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը

12:02 / 11.02.2024Ծանրամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ին կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Աշխարհամասի առաջնությունը կավարտվի փետրվարի 20-ին:

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը:

Տղամարդիկ

  • Գոռ Սահակյան (67 կգ)՝ փետրվարի 14, ժամը 22:00 (Երևանի ժամանակ)
  • Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)՝ փետրվարի 16, ժամը 22:00
  • Անդրանիկ Կարապետյան (89 կգ)՝ փետրվարի 17, ժամը 19:00
  • Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 96 կգ)՝ փետրվարի 18, ժամը 22:00
  • Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ՝ 102 կգ)՝ փետրվարի 19, ժամը 16:00
  • Պետրոս Պետրոսյան (109 կգ)՝ փետրվարի 19, ժամը 19:00
  • Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (109+ կգ)՝ փետրվարի 20, ժամը 18:00

Կանայք

  • Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան (երկուսն էլ՝ 55 կգ)՝ փետրվարի 13, ժամը 19:00
  • Լիանա Գյուրջյան (81 կգ)՝ փետրվարի 18, ժամը 19:00
  • Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ՝ 87 կգ)՝ փետրվարի 19, ժամը 22:00