Logo

Էդգար Սևիկյանը` «Ֆերենցվարոշի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:49 / 06.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» լավագույն ֆուտբոլիստ ապրիլին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում։ Նախորդ ամիս 22-ամյա ֆուտբոլիստն Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման և խփել երկու գոլ։

Էդգար Սևիկյանը 2024 թ. ձմռանն է 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում 13 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։

Բուդապեշտը ներկայացնող ակումբը Հունգարիայի 2023/24 մրցաշրջանում 31-րդ տուրից հետո ունի 71 միավոր և վաղաժամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը։