Logo

Էդգար Սևիկյանը փոխարինման դուրս գալուց հետո հաղթական գոլ է խփել «Ֆերենցվարոշում»

12:17 / 25.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գոլը «Ֆերենցվարոշին» օգնել է դուրս գալ Հունգարիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Նիրեդհազայի» դեմ կիսաեզրափակիչի խաղում 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց խփել է հյուրերի հաղթական գոլը։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով։ Մինչև 85-րդ րոպեն Հունգարիայի նորընծա չեմպիոնը պարտվում էր 0-1 հաշվով։

Եզրափակիչում «Ֆերենցվարոշի» մրցակիցը կլինի «Պակսը»։

Ընթացիկ մրցաշրջանում Էդգար Սևիկյանը հունգարական ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։