Logo

ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է

17:38 / 06.05.2024Ֆուտզալ
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը 32-րդ տեղն է զբաղեցնում 139 թիմերի հաշվարկում։ ՖԻՖԱ-ն առաջին անգամ է կազմել ֆուտզալի ազգային թիմերի վարկանիշային ցուցակ։

Առաջին տեղում Բրազիլիայի հավաքականն է, որին հաջորդում են Պորտուգալիան ու Իսպանիան։ Լավագույն տասնյակում են նաև Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ 2023 թվականին ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել էր աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդին։