Logo

Գոլառատ ոչ-ոքի «Բարսելոնա» - «Գրանադա» խաղում

02:11 / 12.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում հանդիպեց «Գրանադայի» դեմ:

Թիմերը գոլառատ պայքարում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 3-3 հաշիվը:

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 81-րդ րոպեին տանտերերին փրկեց պարտությունից:

Չավիի գլխավորած թիմը վաստակեց 51 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը: «Գրանադան» ունի 13 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը:

Լա լիգա, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 3-3

Լամին Յամալ, 14, 81, Ռոբերտ Լևանդովսկի, 63 - Ռիկարդ Սանչես, 43, Ֆակունդո Պելիստրի, 60, Իգնասի Միկել, 66