Logo

Հայաստան - Ուելս խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

13:10 / 19.11.2023Ֆուտբոլ
Հայաստան-Ուելս-1-1

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի վերջին տուրից առաջ Հայաստանի ազգային հավաքականը կորցրեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու բոլոր շանսերը։

Նախավերջին տուրում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը տնային ոչ-ոքի խաղաց Ուելսի հավաքականի հետ՝ 1-1։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպմանն ու պատրաստել է ֆոտոշարք:

18.11.2023 Armenia 1-1 Wales

7 խաղից հետո Հայաստանի հավաքականն 8 միավորով 4-րդն է D խմբում։ Խմբի առաջատար Թուրքիան ունի 16 միավոր, Խորվաթիան՝ 13, Ուելսը՝ 11, իսկ հետնապահ Լատվիան՝ 3։

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը Խորվաթիայի դեմ արտագնա խաղով կավարտի նոյեմբերի 21-ին։