Logo

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ուելսի դեմ խաղից առաջ

21:49 / 08.06.2023Ֆուտբոլ
Հայաստանի հավաքական-4

Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն անցկացրել է առաջին մարզումը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքի առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

  • Օգնյեն Չանչարևիչ՝ «Ալաշկերտ» 
  • Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու» 
  • Ստանիսլավ Բուչնև՝ «Փյունիկ» 

Պաշտպաններ

  • Ժիրայր Մարգարյան՝ «Ուրարտու» 
  • Էրիկ Փիլոյան՝ «Ուրարտու» 
  • Սերգեյ Մուրադյան՝ «Նոա» 
  • Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ» 
  • Ստյոպա Մկրտչյան՝ ԲԿՄԱ
  • Նաիր Տիկնիզյան՝ «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

  • Արտակ Դաշյան՝ «Փյունիկ» 
  • Հովհաննես Հարությունյան՝ «Փյունիկ» 
  • Ուգոչուկվու Իվու՝ «Ուրարտու» 
  • Վբեյմար Անգուլո՝ «Ալաշկերտ» 
  • Արթուր Սերոբյան ՝ «Արարատ-Արմենիա» 
  • Դավիդ Դավիդյան՝ «Փյունիկ» 
  • Արթուր Միրանյան՝ «Ալաշկերտ» 
  • Վահան Բիչախչյան՝ «Պոգոն» (Լեհաստան)
  • Խորեն Բայրամյան ՝ «Ռոստով» (Ռուսաստան)

Հարձակվողներ

  • Հրանտ-Լեոն Ռանոս՝ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
  • Տիգրան Բարսեղյան՝ «Սլովան» (Սլովակիա)
  • Արթուր Միրանյան՝ «Ալաշկերտ» 

Ղազախական «Աստանայի» պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը հավաքականին կմիանան հունիսի 8-ի երեկոյան, հունիսի 11-ին ազգային թիմին կմիանա շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը, հաջորդ օրը կժամանեն ռուսական «Կրասնոդարի» խաղացողներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը։

Լուկաս Սելարայանը («Քոլամբուս Քրյու», ԱՄՆ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս», Արգենտինա) հավաքականին կմիանան հունիսի 14-ին Ուելսում: Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ։

Հայաստանի հավաքականը հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, կանցկացնի բաց մարզում, որին կարող են ներկա գտնվել երկրպագուները և մեդիայի ներկայացուցիչները: Ազգային թիմը մարզական հավաքը կավարտի հունիսի 14-ին և կմեկնի Կարդիֆ, որտեղ երկու օր անց ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ: Հունիսի 19-ին հայ ֆուտբոլիստները Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցեն լատվիացիների հետ:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիայի հավաքականին ու պարտվել 1-2 հաշվով: Այս խմբում ընդգրկված է նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը:

Տեսանյութը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայության