Logo

Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

15:05 / 23.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն դառնալու արդյունքում նվաճեց կարիերայի 24-րդ տիտղոսը։

35-ամյա կիսապաշտպանը երբեք չէր դարձել եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) չեմպիոն։ Երևանի «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի» ու «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում դարձել է Հայաստանի քառակի և Ուկրաինայի եռակի չեմպիոն, նվաճել Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի գավաթները և այլ տիտղոսներ։

Ռեկորդային՝ 11 անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը կարիերայի ընթացքում արժանացել է նաև բազմաթիվ անհատական մրցանակների։ Նա մինչև օրս Ուկրաինայի առաջնության ռեկորդակիրն է մեկ մրցաշրջանում խփած գոլերի ցուցանիշով (25 գոլ)։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխը մասնակցել է 33 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ 

Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

«Փյունիկ»

Հայաստանի չեմպիոն (4 անգամ) - 2006, 2007, 2008, 2009

Հայաստանի գավաթակիր - 2009

Հայաստանի սուպերգավաթակիր (2) - 2007, 2008

«Շախտյոր» 

Ուկրաինայի չեմպիոն (3) - 2010/11, 2011/12, 2012/13

Ուկրաինայի գավաթակիր (3)  2010/11, 2011/12, 2012/13

Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2012

«Բորուսիա» (Դորտմունդ)

Գերմանիայի սուպերգավաթակիր (2) - 2013, 2014

«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական լիգայի գավաթակիր - 2016/17

Անգլիայի սուպերգավաթակիր - 2016

Եվրոպա լիգայի հաղթող - 2016/17

«Ռոմա»

Կոնֆերենցիաների լիգայի հաղթող - 2021/22

«Ինտեր»

Իտալիայի չեմպիոն - 2023/24

Իտալիայի գավաթակիր - 2022/23

Իտալիայի սուպերգավաթակիր (2) - 2022, 2023