Logo

«Ինտերը» տնային հաղթանակ տարավ և 14 միավորով գերազանցում է «Միլանին»

00:39 / 02.04.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի վերջին խաղում «Ինտերն» ընդունեց «Էմպոլիին» և հաղթեց 2-0 հաշվով:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում 5-րդ րոպեին հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն: Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 84-րդ րոպեին:

«Ինտերը» 79 միավորով մնում է Իտալիայի առաջնության առաջատարը և 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: «Էմպոլին» 25 միավորով 18-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 30-րդ տուր

«Ինտեր» - «Էմպոլի»՝ 2-0

Ֆեդերիկո Դիմարկո, 5, Ալեքսիս Սանչես, 81