Logo

Կոտ դ՛Իվուարը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր

02:34 / 12.02.2024Ֆուտբոլ
null

Կոտ դ՛Իվուարի հավաքականը երրորդ անգամ դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթակիր։

Կոտ դ՛Իվուարում կայացած մրցաշարի եզրափակիչում տանտերերը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան Նիգերիայի հավաքականի նկատմամբ:

Կոտդիվուարցիներին 81-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Ալեն:

Կոտ դ՛Իվուարի հավաքականն Աֆրիկայի գավաթակիր դարձել էր նաև  1992 ու 2015 թվականներին։

Աֆրիկայի ազգերի գավաթ, եզրափակիչ

Նիգերիա - Կոտ դ՛իվուար՝ 1-2

Ուլիամ Տրոստ-Էկոնգ, 38 - Ֆրանկ Կեսիե, 62, Սեբաստիան Ալե, 81