Logo

Մխիթարյանի գոլային փոխանցումն ու «Ինտերի» հաղթանակը

16:27 / 28.04.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 34-րդ տուրում ընդունեց «Տորինոյին» և առավելության հասավ 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում չորս րոպեում դուբլ գրանցեց թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, որին առաջին գոլի ժամանակ արդյունավետ փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի համար սա 10-րդն ասիստն է Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 35-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 63-րդ րոպեին:

«Տորինոն» 49-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Թուրինյան թիմը հանդիպման մեկնարկից առաջ չեմպիոնական միջանցք էր բացել «Ինտերի» ֆուտբոլիստների համար:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 89-ի, «Տորինոն» 46 միավորով 10-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 34-րդ տուր

«Ինտեր» - «Տորինո»՝ 2-0 

Հաքան Չալհանօղլու, 56, 60 (11մ)

Հեռացում՝ Ադրիե Թամեզ, 49 («Տորինո»)